Անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին. ՆԳՆ

Անձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին. ՆԳՆ

Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը: Այս մասին  տեղեկացնում է ՆԳՆ-ից: «Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02: Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի…

Կարդալ ավելին

«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն

«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով տուժող ճանաչված զոհվածների ծնողները նոր հանգամանքներ են բացահայտել իրենց զավակների մահվան դեպքի մասին: NEWS.am-ին զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, պատմեց, որ իր թոռան հեռախոսով օրվա հերթապահ Ռադիկը եւ վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը հեռախոսազրույց են ունեցել դեպքից 20 րոպե անց: Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը. «-Ախպեր, սաղ տղերքը, պառաժ ենք, հիմա 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել: -(Գոռ) Ո՞վ ա պատասխանատուն…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին: Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։ Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է…

Կարդալ ավելին

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում. Aysor.am

Հայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում. Aysor.am

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններից հետո: «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ «Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի…

Կարդալ ավելին

Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներին դատում են Սումգաիթի դատարանում

Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներին դատում են Սումգաիթի դատարանում

Այսօր Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ ի դեպ դատը անսկացվում է Սումգաիթ քաղաքում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին առևանգված հայ զինծառայողներին շտապ դատում են Ադրբեջանում։ Դատավարությունը տեղի է ունենում Սումգայիթում: Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք հոդվածներով: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ հայ զինվծառայողները ստիպված են եղել հայտարարություններ անել, որոնց իմաստը հանգում է նրան, որ նրանք «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և «զղջում են իրենց արածի համար»։…

Կարդալ ավելին

Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Այսօր  վարչապետն ընդունել է ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների, այդ մասին տեղեկացրեց  փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։ Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին  մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական…

Կարդալ ավելին

Դավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ թե ինչու են ուզում ազատվել իրենից. հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը

Դավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ թե ինչու են ուզում ազատվել իրենից. հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հարությունյանը ասաց,-ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին: «Իհարկե, դա…

Կարդալ ավելին

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ  ԱՆՆԱԽԱԴԵՊ  ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՄԱՐԶՊԵՏ՝  ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ .

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ  ԱՆՆԱԽԱԴԵՊ  ԾԱՎԱԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ . ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ  ՄԱՐԶՊԵՏ՝  ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ .

Արմավիր մարզում     վերջին շրջանում կառավարության  սուբվենցիոն և պետական այլ  ծրագրերով համայնքային նշանակության  զգալի աշխատանքներ են իրականացվել: 2018 թվականից  մինչև նախորդ  տարի շուրջ 24 մլրդ դրամի  աշխատանքներ են իրականացվել, որն  աննախադեպ էր մարզի համար: 2022 թվականին սուբվենցիոն և պետական այլ  ծրագրով իրականացված աշխատանքներն առանցքային նշանակություն են ունեցել մարզի  ճանապարհների , ջրագծերի, դպրոցների , մանկապարտեզների և մի շարք այլ երթակառուցվածքների նորոգման և կառուցման համար: Մարզպետ՝  ԷԴՎԱՐԴ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ  մեր հարցերին ի պատասխան  առանձնացրեց  մի քանի   առանցքային խնդիրներ՝ մասնավորապես…

Կարդալ ավելին

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ(ֆոտոշարք)

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ  ՀԱՐՑԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ(ֆոտոշարք)

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է հերթական մարզխորհրդի նիստի և նրանում քննարկված խնդիրներն ու աշխատանքները , մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ  այդ ֆոնին ներկայացրել է առաջիկա անելիքներն ու դրանց մանրամասները:  «Անց եմ կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստը աշխատակազմիս ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել աշխատակազմիս ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը:…

Կարդալ ավելին

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։ Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել եւ ազատ արձակել։ Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաեւ հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը եւ եւս երեք հոգի։

Կարդալ ավելին
1 428 429 430 431 432 631