Մենք շարունակաբար փորձում ենք բարելավել մեր բյուջետավորման, պլանավորման եւ կատարման մշակույթը, եւ դա առաջին հերթին կապված է ռազմավարությունների հետ: Եթե մենք ունենք լավ ռազմավարություններ, մենք կկարողանանք լավ բյուջետավորում իրականացնել: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ Կառավարության ծրագիրը լավ հիմքեր է տվել, որպեսզի կարողանանք ավելի հստակ, ավելի թիրախային քաղաքականություններ իրականացնել, եւ դա տվել է իր արդյունքները: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են պետական բյուջեի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները
Ազգային ժողովի մշտական հանձաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսական, ֆինանսական ու սոցիալական ցուցանիշներին, տեղեկություններ ներկայացրել իրականացվող արտաքին քաղաքականության, մասնավորապես, տարածաշրջանային իրավիճակի, բանակցային գործընթացի վերաբերյալ: 2022 թվականին ՀՀ-ում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների…
Կարդալ ավելինԱնցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
ՊՆ -ից progressarmeni.com-ին փոխանցած տվյալների ՝ այսօր մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։ Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ…
Կարդալ ավելինԽաղաղության նախագծի փաստաթղթի ֆոնին Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք։ Ավելի վաղ progressarmenia.com-ին ՊՆ-ից տեղեկացրել էին , որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Մայիսի 26-ին`…
Կարդալ ավելինԱդրբեջանցիների կողմից առեւանգված երկու զինծառայողների հարազատները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Կարդալ ավելինԱլիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը
Ալիեւը հերթական սուտն է հնչեցրել, որը կոչված է «արդարացնելու» Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Պայքար ականային սպառնալիքի դեմ. ճանապարհ դեպի կայուն զարգացում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում Ալիեւը պնդում է, որ «նույնիսկ հակամարտության ավարտից հետո Հայաստանը՝ օգտագործելով Լաչինի ճանապարհը, շարունակել է ականապատել Ադրբեջանի տարածքները»։ «Մեր տարածքներում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետեւակային ական։ Մեր հողերի զանգվածային աղտոտումը ականներով ոչ միայն դանդաղեցնում է մեր կողմից ներկայումս իրականացվող վերականգնողական աշխատանքներն ու…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2022 թվականի փետրվարին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, միջազգային տնտեսական եւ ֆինանսական շուկաներում եղան լուրջ վայրիվերումներ: Ամբողջ աշխարհում պարենի եւ հումքի գները, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում ռիսկայնության մակարդակը էապես աճեց: 2022 թվականի գնաճը ՀՀ-ում սկսեց աճել, եւ ԿԲ-ն ստիպված եղավ դիմել տոկոսադրույքների աճի քաղաքականությանը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Խորհրդարանը մայիսի 25-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ…
Կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու է ընտրվել Սերգեյ Մեղրյանը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի եւ Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները: Մայիսի 25-ի ԱԺ հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը խորհրդարանին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունների արդյունքները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը շնորհավորել եւ հաջողություններ է…
Կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետեւաբար քվեատուփում որեւէ քվեաթերթիկ չի եղել: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա այդ դեպքում…
Կարդալ ավելին