«Ծաղկունք» 5-րդ միջազգային փառատոն.

«Ծաղկունք» 5-րդ միջազգային փառատոն.

Նոր ասելիք եւ հեռանկար պարավեստում «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, ս.թ. ապրիլի 26-ին կայացավ նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն, որին հաջորդեց «Ծաղկունք» միջազգային 5֊րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։ Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի եւ Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր` ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 30-ին հանրապետության որոշ վայրերում, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+26, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +28+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23, Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +25+28, Տավուշում…

Կարդալ ավելին

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է 387.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.62 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.89 դրամ (աճել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub

Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub

Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: MediaHub-ի աղբյուրները հայտնում են՝ այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։ Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Ըստ կայքի աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։…

Կարդալ ավելին

Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ-ից   հայտնում են, որ 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանա տեսակի թմրամիջոց։ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաև…

Կարդալ ավելին

Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանը

Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանը

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը: Հաշտության…

Կարդալ ավելին

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

2024 թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Այդ մասին  հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից տվյալների մշակման պահանջների պահպանման նկատմամբ: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի…

Կարդալ ավելին

Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց: Խորհրդի որոշմամբ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում…

Կարդալ ավելին

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հեռուստահաղորդավարների նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ուկրաինացի պատգամավորների, նախկին գլխավոր դատախազի և հեռուստահաղորդավարների նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով կրկին հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Վլադիմիր Պարասյուկի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիտալի Յարեմայի, ուկրաինացի գործարար Սեյար Կուրշուտովի, ինչպես նաև ակտիվիստ Գենադի Դրուզենկոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Յանինա Սոկոլովայի և Նատալյա Մոսեյչուկի նկատմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության հետախուզման բազայի տվյալներին։

Կարդալ ավելին

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Այսօր ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող  ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,  հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի  աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։ Վթարի վայրում էին…

Կարդալ ավելին
1 270 271 272 273 274 645