Կառավարությունըև հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»

Կառավարությունըև հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը»: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս  ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար: «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը Կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2024-2026թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական…

Կարդալ ավելին

Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված լաբորատորիան ընդլայնել է հավատարմագրման ոլորտը

Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված լաբորատորիան ընդլայնել է հավատարմագրման ոլորտը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով հավատարմագրման ոլորտը։ 2023թ․ հոկտեմբերի 25-27-ը տեղի է ունեցել պարբերական գնահատման գործընթաց, որի ընթացքում հավատարմագրման է ներկայացվել նաև Հատուկ վտանգավոր ախտածինների…

Կարդալ ավելին

Սիրիայում ազգությամբ հայերին տրվել է 286 ՀՀ անձնագիր, որոնց համար տուրք չի գանձվել

Սիրիայում ազգությամբ հայերին տրվել է 286 ՀՀ անձնագիր, որոնց համար տուրք չի գանձվել

2023թ. 4-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 286 ՀՀ անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (172 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (114 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: Այս առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց…

Կարդալ ավելին

ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Հանրապետությունը» աջակցություն կստանան պետության կողմից

ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Հանրապետությունը» աջակցություն կստանան պետության կողմից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց գումար հատկացնել ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին 2024-ի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու նպատակով: Գումարը կհատկացվի սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Մասնավորապես, դրամական աջակցություն կստանան հետեւյալ քաղաքական ուժերը. «Քաղաքացիական պայմանագիր» – 268 300 հազար դրամ «Հայաստան» դաշինք – 163 221 հազար դրամ ԲՀԿ – 50 444 հազար դրամ «Հանրապետություն» – 38 758 հազար դրամ

Կարդալ ավելին

Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 4 օրով արձակուրդ է ուղարկել

Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 4 օրով արձակուրդ է ուղարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը արձակուրդ է մեկնել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ: Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Նեթանյահու. Իսրայելը չի ​​պարտավորվել գործ ունենալ ՀԱՄԱՍ-ի հետ և պատերազմ կվարի մինչև լիակատար հաղթանակ

Նեթանյահու. Իսրայելը չի ​​պարտավորվել գործ ունենալ ՀԱՄԱՍ-ի հետ և պատերազմ կվարի մինչև լիակատար հաղթանակ

Իսրայելը պատերազմ կսկսի Համասի դեմ մինչև «լիակատար հաղթանակ». Այս արդյունքը ամիսների հարց է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք շարունակելու ենք մինչև վերջ. Չկա այլ լուծում, քան լիակատար հաղթանակը», – ասել է նա՝ կրկնելով, որ գործողության արդյունքում Իսրայելը մտադիր է հասնել պաղեստինյան անկլավի ապառազմականացմանը և պահպանել իր տարածքում անվտանգության ամբողջական վերահսկողությունը։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի պահանջներին տեղի տալը «աղետ» կլինի։ Նա նշել է, որ Իսրայելը որևէ պարտավորություն չի ստանձնել,…

Կարդալ ավելին

Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կարդալ ավելին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուց հետ վերցված հողամասը ամրացվեց պետգույքի կոմիտեին

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդուց հետ վերցված հողամասը ամրացվեց պետգույքի կոմիտեին

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում որոշեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդու սեփականություն հանդիսացող հողամասը, որը դատարանի վճռով անցել է պետությանը, ամրացնել ՏԿԵ նախարարության պետգույքի կառավարման կոմիտեին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի Հին գյուղ թաղամաս 59 հասցեում…

Կարդալ ավելին

Լրագրողները սատարում են Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը

Լրագրողները սատարում են Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը

Շուրջ 3 տասնյակ լրագրողներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը: Լրագրողների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին (հեռարձակումը՝ փետրվարի 1-ին) Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել, որում հերթական անգամ արտահայտել է Հայաստանի լրագրությանն ու լրագրողներին սպառնացող մտքեր։ Փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ վեր հանելով այն վտանգներն ու սպառնալիքները, որոնք ուղղված են թե՛ Հայաստանի Հանրապետության…

Կարդալ ավելին

Կոտայքի մարզպետը 4 օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը

Կոտայքի մարզպետը 4 օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը արձակուրդ է մեկնել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ: Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը»,-նշված է որոշման մեջ:

Կարդալ ավելին
1 348 349 350 351 352 670