ԱՄԻՕ ԲԱՆԿԸ շարունակում է նոր բրենդի ներքո բացված մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացնել իր պրոդուկտներն ու ծառայությունները: Տիգրան Մեծի պողոտա 44 հասցեում «Վանաձոր» մասնաճյուղը բացվում է ԱՄԻՕԻ նոր բրենդի պահանջներին համապատասխան, ջերմ ու լուսավոր սրահներով՝ ապահովելով հաճախորդների հարմարավետ սպասարկման բոլոր անհրաժեշտ պայմանները: Վանաձոր քաղաքում մասնաճյուղը տարիներ շարունակ ամուր գործընկերային հարաբերություններ է ստեղծել թե՛ պետական և մասնավոր հատվածների, թե՛ ֆիզիկական անձանց հետ: «ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, տարիներ շարունակ լինելով բանկային համակարգի անվերապահ առաջատարը ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելով՝ այսօր էլ իր…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն բացառում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այսօր չի առաջանում: Այս մասին ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ դեսպան Վիկտոր Վասիլիևը։ Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա. այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոնշյալ նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի քննարկման փուլում։ Այդ փաստաթղթերից մի քանիսի…
Կարդալ ավելինԻրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն
Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։ Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր: Այս մասին հայտնում են Մատենադարանից։ Հիշեցնենք, որ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իրանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։
Կարդալ ավելին2023 թվականին Հայաստանում գնանկում է գրանցվել. ԿԲ նախագահ
2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջի դրությամբ կազմել -0,6։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է՝ հասնելով -0,4-ի։ «Չորրորդ եռամսյակում շարունակվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների աճով։ Տարեվերջին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճի տեմպի դանդաղում: Ներքին պահանջարկը մնում է բարձր, իսկ գնաճային միջավայրը՝ ցածր։ Սպասվում է թույլ արտաքին գնանկումային ազդեցություն տնտեսության…
Կարդալ ավելինԳազայի հատվածում էսկալացիայի սկզբից զոհերի թիվը գերազանցել է 26,7 հազարը
Հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրման հետեւանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը հասել է 26751-ի, վիրավորվել է 65636 մարդ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել է 114 և վիրավորվել 249 մարդ։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ մահացածներից շատերի մարմինները դեռևս մնում են ավերված շենքերի տակ և անկլավի ճանապարհներին։ Շտապօգնության բրիգադները և քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները չեն կարողանում հասնել նրանց։ Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը նաև հայտնել…
Կարդալ ավելինԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի վերաբերյալ դատավճիռ է կայացվել․ նա մեղավոր է ճանաչվել
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին ասաց պաշտպան Գոռ Վարդանյանը։ Նա նշեց, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարնը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։ Փաստաբանը հայտնեց, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -4-8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -3-6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-6-9, ցերեկը՝ 0-2, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2-6, Լոռիում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2+2, Տավուշում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -19-22, ցերեկը՝ -4-6, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -5-9,…
Կարդալ ավելինԱյսօր հեռուստաեթերում գրեթե ռուսական բովանդակություն չկա. 6-7 տարի առաջ 70-80 տոկոսը ռուսական էր. Տիգրան Հակոբյան
Անցյալ տարի դարձանք միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ: Մենք միակ երկիրն ենք, որ սահման չունենալով Միջերկրական ծովի հետ, այդ հարթակի անդամ ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Ոչ միայն դարձանք այդ հարթակի անդամ, այլեւ Հայաստանն ընտրվեց այդ հարթակի փոխնախագահ եւ այս տարվա հոկտեմբերին այդ կառույցի ժողովը կանցնի Հայաստանում: Նաեւ նախանցյալ տարի դարձել ենք ֆրոնկոֆոն երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ»,-ասաց նա: Տիգրն Հակոբյանը տեղեկացրեց,…
Կարդալ ավելինՔՊ խմբակցությունը հանդիպման է կանչել Ավինյանի՞ն
Ըստ տարածված լուրերի այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երեւանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց: Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում:
Կարդալ ավելինՆԳՆ-ն հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մասին։ Հայտարարության մեջ նշված է. «Եկե´ք ոստիկանություն․ Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Քրեական ոստիկանությունում ծառայության։ Նպատակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Ժամկետներ՝ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցում՝ 5 ամիս: Ուսուցման ավարտը՝ սեպտեմբերի վերջ: Ով կարող է դիմել՝…
Կարդալ ավելին