Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ ՊՆ մամուլի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր ՝ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կարդալ ավելինԹուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ հույս ունի եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաեւ 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը եւ SOCAR-ը (Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք…
Կարդալ ավելինՀայկական մաֆիայի նախկին պարագլխին 40 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ պատմության մեջ ամենահանդուգն խարդախության համար
Լոս Անջելեսում հայկական մաֆիայի նախկին պարագլուխը ուրբաթ օրը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով խաբեության սխեմայում իր դերի համար, հաղորդում է ABC7-ը։ Լեւոն Թերմենջյանը, որը հայտնի է Լեւ Ասլան Դերմեն անունով, մեղավոր է ճանաչվել Յուտայում ինչ-որ «պոլիգամ» աղանդի անդամների հետ դավադրության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել յոթ շաբաթ տեւած դատավարությունից հետո՝ փոստային խարդախություն կատարելու դավադրության, փողերի լվացման մեղադրանքով։ Դերմենը Bel Air-ի միլիարդատեր էր եւ բենզալցակայանների սեփականատեր, երբ նա միավորեց ուժերը…
Կարդալ ավելինՄեր թշնամիները, խաչի վրա գամելով Արցախը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը. Արցախի թեմի առաջնորդ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով: Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ուր՞ է, մահ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55) Սիրելի հավատավոր զավակներ, Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության իրողության առջև: Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափը այլևս պարտված է…
Կարդալ ավելինՊՆ Հաղորդագրություն
ՀՀ ՊՆ մամուլի պաշտոնական հրապարակումից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Сообщение Распространенное министерством обороны Азербайджана сообщение о том, что подразделения ВС РА 7-ого апреля с 13:20 до 13:45 якобы открыли огонь по азербайджанским позициям, расположенным в юго-восточной части армяно-азербайджанской границы, является очередной дезинформацией. …
Կարդալ ավելինՀայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը
ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է , որ Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:
Կարդալ ավելինԱնցկացվել է քննարկում «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով
Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին
Կարդալ ավելինՊարեկային ծառայության թափուր մնացած տեղերը կհամալրվեն բացառապես կանանցով. Փաշինյան
Հայաստանը թևակոխել է Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ։ Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առաջիկա օրերին կսկսվեն դասընթացները Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման համար, ինչը նախատեսված է աշնանը: Մենք ի սկզբանե, խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով։ Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- ասաց նա։ Առաջիկա օրերին Ներքին գործերի…
Կարդալ ավելինԼավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարա է ժամանել թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հրավերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Սպասվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկայի հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման եւ Անկարայի ու Դամասկոսի երկխոսության խնդիրները:
Կարդալ ավելին