«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ ուժերով օրակարգ ձևավորվելու համար: Նա կարևորել է ձերբակալվածների պահման վայրերում վատ վերաբերմունքի առերևույթ դրսևորումների՝ Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորումը: Փոխնախարարը կարևորել է նաև շտապօգնության կարողությունների զարգացման, ձերբակալվածներին…
Կարդալ ավելինՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականից. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ հունիսի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն մշակվել է համաձայն «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի` նախատեսված տեղեկությունների ավտոմատ փոխանակման պահանջն ապահովելու նպատակով: Ռուստամ Բադասյանը նշել է, որ ֆինանսական հաստատություններն այլ երկրի ռեզիդենտների վերաբերյալ տվյալներ հավաքելիս պարտավոր են…
Կարդալ ավելինԻրազեկում․ 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքը զեղչվում է 75 տոկոսով
Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։ Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված 100 հազար դրամ տուգանքի դեպքում։
Կարդալ ավելինՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ հունիսի 6-ին ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ: Համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես անհատական, այնպես էլ խմբային հանդիպումներ միջազգային կապիտալի շուկայում գործող 27 խոշորագույն ակտիվների կառավարիչների, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել էր նաև Հայաստանին նվիրված առանձին պանելային…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկը կարողացել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,25տոկոսային կետով
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը այսօր տեղի է խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 % և կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %: Այսպիսով ՝ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8.00%։ ԿԲ փոխանցմամբ այսօրվա կայացած նիստում բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ…
Կարդալ ավելին4,4 մլրդ դրամի միջոցներ, 12,000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է հայտնի ֆինանսական բուրգի գործով նախաքննությունը
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն:…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 387.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.22 դրամ (աճել է 0.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.82 դրամ (աճել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԼավրովը խոսել է Ուկրաինայի հարցով արեւմտյան երկրների ներկայացուցիչների հետ ոչ հրապարակային շփումների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը ոչ հրապարակային շփումներ է ունեցել արեւմտյան երկրների ներկայացուցիչների հետ։ Դրանցում, ռուս նախարարի խոսքով, քննարկվել են Ուկրաինայի իշխանությունները, մասնավորապես՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը, գրում է Коммерсант-ը։ Ելույթ ունենալով BRICS-ի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ Սերգեյ Լավրովը քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավորությունը։ Նա ասել է, որ Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելված է կրթության և լրատվամիջոցների ոլորտում, ինչն ուղղակիորեն սահմանափակում է ռուսական սփյուռքի իրավունքները։…
Կարդալ ավելինԿենսաթոշակային հաշիվներ ունեցող Արցախցները կկարողանան խնայողությունները ՀՀ կենսաթոշակային հիմնադրամներ փոխանցել
Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածները, ովքեր ունեն խնայողական կենսաթոշակային հաշիվներ, հնարավորություն կունենան իրենց խնայողությունները փոխանցել Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամներին։ Այս մասին հունիսի 11-ին Ազգային ժողովում համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց Հանրապետության արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։ Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղից այն ներքին տեղահանվածները, ովքեր աշխատում են Հայաստանում և կատարում կենսաթոշակային վճարներ, իրականում համարվում են Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ։ «Այս մարդիկ ներկայումս երկու կենսաթոշակային հաշիվ ունեն, երկուսն էլ առանձին համակարգերում: Հիմա կենսաթոշակային խնայողությունների մասնատումը կարող է լուրջ…
Կարդալ ավելինՌաֆահում 100 հազարից քիչ մարդ է մնացել. UNRWA
Ռաֆահում՝ նախկինում Գազայի հիմնական անվտանգ գոտում իսրայելական զորքերի ռազմական գորևծողություննեի ծավալումից ավելի քան մեկ ամիս անց, գրեթե բոլոր տեղահանվածները լքել են տարածքը։ Այնտեղ հիմա մնացել է 100 հազարից քիչ մարդ, ասված է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) հայտարարության մեջ: Արդյունքում, Գազայում ներկա պահին տեղահանվել է 1,7 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը, որոնցից շատերը ստիպված են եղել մի քանի անգամ փոխել ժամանակավոր բնակավայրը, ասված է UNRWA-ի իր վերջին թարմացման մեջ:
Կարդալ ավելին