ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ «Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին…
Կարդալ ավելինՊատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի:…
Կարդալ ավելին«Չեմպիոնական քայլ` Թևանյանը եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհել է Անդրեասյանին».Արտաշատի համայնքապետ
Հերթական մարզական հաղթանակը Արտաշատի տարածաշրջանի մարզասերներին և մեր ըմբշամարտի երկրպագուների համար: Այսօր Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանն իր սոցիալական տեղեկատվական հարթակներում բարի և հպարտանալու արժանի գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝ «Ջերմորեն շնորհավորում եմ մեր ուժեղագույն ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին` Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում փայլուն հանդես գալու համար։ Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ, սակայն Վազգենը հրաժարվել է մենամարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։…
Կարդալ ավելին«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն,…
Կարդալ ավելինԲաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարություններին: ԱԳՆ հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի…
Կարդալ ավելինՊեսկովը հայտարարել է Պուտինի և Էրդողանի մոտալուտ հանդիպման մասին
Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները կշարունակվեն մոտ ապագայում, քանի որ բարձր մակարդակի շփումների համար առաջնորդները կհանդիպեն հենց որ հնարավորություն լինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Ռուս-թուրքական շփումները շարունակվում են, ռուս-թուրքական տնտեսական երկխոսությունը շարունակվում է առկա բոլոր խնդիրներով… Թուրքիայում կարող է ավելի դժվար լինել դիմակայել այդ ճնշումին՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, երկրի տնտեսական խնդիրները … Բարձր մակարդակի շփումները կշարունակվեն, այդ թվում՝ շատ մոտ ապագայում։ Նախագահները կհանդիպեն ամենաբարձր…
Կարդալ ավելինՀՀ-ում ԵՄ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ակնհայտ են դառնում. Զախարովա
Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին արդյոք ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։ «Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության հերթական ասպարեզի վերածումից այլ բան չպետք է ակնկալենք»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով,…
Կարդալ ավելինԸնտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։ «Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության…
Կարդալ ավելինՀայաստանի խոշոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ապահովեն արտաքին հսկողության տեսախցիկների առկայությունը. ՆԳՆ
Խոշոր տնտեսվարող սուբյեկտներից և ընկերություններից կպահանջվի ապահովել արտաքին հսկողության տեսախցիկների առկայությունը, որոնք կապված կլինեն ՆԳՆ ենթակայության ՊՈԱԿ-ի հետ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ՝ հունիսի 7-ին հայտարարեց Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Փոխնախարարը, մասնավորապես, նշել է, որ որոշ երկրներ գնում են դեպի հանրային վայրերում տեսահսկման տարածքների ընդլայնում՝ հանցագործությունները կանխելու համար։ «Մենք առաջարկում ենք…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։ Այս մասին ասվախ է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել…
Կարդալ ավելին