Վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք…

Կարդալ ավելին

Շատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը. Լյոբով Նիկոլայան

Շատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը. Լյոբով Նիկոլայան

Բնակչության շրջանում տուբերկուլյոզը ավելի շատ հայտնի է «թոքախտ» անունով, եւ կա կարծրատիպ, թե տուբերկուլյոզ ասվածը նույնականացվում է թոքախտի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր․ հիվանդացության միտումներն ու իրականացվող ծրագրերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց հտբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյոբով Նիկոլայանը: «Բայց քանի որ այդ հարուցիչը խոցում է բոլոր օրգան-համակարգերը, ուրեմն բոլոր օրգաններն էլ կարող են ախտահարվել: Բնականաբար, յուրաքանչյուր օրգա ունի իր գործառույթը եւ ըստ այդ գործառույթի տուժելու աստիճանի…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում.

Եղանակը Հայաստանում.

Մարտի 26-ին հանրապետության մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան տեսքով։ Երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում է ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսել են  հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ, ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝0+2, ցերեկը՝ +7+9, Սեւանա լճի…

Կարդալ ավելին

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը․ ՆԳ նախարար

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը․ ՆԳ նախարար

Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների…

Կարդալ ավելին

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է. Պապոյան

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 360 մլն դոլար, ԵԱՏՄ-ից զուտ հոսքերի ծավալը 58 մլն է. Պապոյան

Հայաստանում նախորդ տարվա հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 360 մլն դոլար, ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ 58 մլն դոլար։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին,  ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։ «2023 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է շուրջ…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մոտ 20 տոկոսը 2023թ. ատեստավորում է անցել եւ դրական արդյունքներ գրանցել

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների մոտ 20 տոկոսը 2023թ. ատեստավորում է անցել եւ դրական արդյունքներ գրանցել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատողների 20 տոկոսն անցել է ատեստավորում եւ դրական արդյունք գրանցել։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023թ. կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, մարտի 25-ին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Նրա խոսքով՝  ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացը մեկնարկել է դեռեւս անցյալ տարի։ Այն իրականացվում է փուլ առ փուլ։ «Ատեստավորում անցած աշխատակիցների աշխատավարձը միջինն ավելացել է 57 տոկոսով»,- ավելացրել է Աբազյանը։

Կարդալ ավելին

Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին

Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Այս մասին գրում է «Հետքը»: Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 396.05  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.41 դրամ (նվազել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.93 դրամ (նվազել է 0.53 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 391-394 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-426 դրամով,…

Կարդալ ավելին

Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր

Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հղած ուղերձում՝ կապված «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության հետ, մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ Նա նշել է, որ ահաբեկչության ժամանակ զոհվել են տասնյակ խաղաղ, անմեղ մարդիկ՝ հանցագործությունն անվանելով արյունալի եւ բարբարոսական։ «Մենք կպատժենք յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Կարդալ ավելին

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը. Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ՄԻՊ-ին

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը. Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ. «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից: Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։

Կարդալ ավելին
1 315 316 317 318 319 668