ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը: Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի…
Կարդալ ավելինԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող ցանկացած համարանիշ հնարավոր կլինի ձեռք բերել աճուրդի ժամանակ՝ առանց նախապես քվեարկության
Ներքին գործերի նախարարի հրամանով կատարվել են փոփոխություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդը 2024 թվականի դեկտեմբերի 14-ից իրականացվում է առանց աճուրդի լոտերի ընտրության։ Մասնավորապես՝ գնային յուրաքանչյուր խմբից չորսական համարանիշեր այլևս չեն ընտրվի աճուրդի համար. աճուրդային կարգով հնարավոր կլինի խաղարկել ցանկացած համարանիշ և ձեռք բերել յուրաքանչյուր աճուրդի ժամանակ։ ՆԳՆ բարեփոխումների հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ, հաշվետվողական ու հասանելի ծառայությունների մատուցումն է՝ համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 110 և 1859 այլ իրավախախտումներ։ 146 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 340-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինՄիջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի՝ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին…
Կարդալ ավելինԵրևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։ «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև…
Կարդալ ավելինՄեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը
ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 8-24-ը Երևանում անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը: Այս նախաձեռնության միջոցով նաև հնչեցվում են հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հայ դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները հնչեցվում են ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հայտնի մենակատարների մասնակցությամբ ու դիրիժորների ղեկավարմամբ, որոնք հետագայում այդ ստեղծագործություններն…
Կարդալ ավելինՓետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը
Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին: Ներկաները նշանավորել…
Կարդալ ավելինԱԺ-ում աշխատանքային քննարկում է եղել 1988-ի երկրաշարժից մինչ օրս չլուծված խնդիրների շուրջ
1988-ի երկրաշարժից մինչ օրս կան դեռեւս չլուծված շատ խնդիրներ. աղետից տուժած քաղաքացիներից շատերի համար օրհասական է մնում անօրինական կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման հարցը։ Խնդրի խորությունը հասկանալու ու համակարգային լուծում գտնելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հրավիրել էր աշխատանքային քննարկում։ Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելինԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտարարել է բժշկական հետազոտությունների ֆինանսավորումը միլիարդավոր դոլարներով կրճատելու մասին
ԱՄՆ Բժշկական հետազոտությունների վերահսկման գործակալությունը հայտարարել է համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ֆինանսավորման զգալի կրճատումների մասին, ինչը խստորեն դատապարտում են գիտնականները, որոնք հայտարարում են, որ դա կվնասի քաղցկեղի և այլ հիվանդությունների հետազոտություններին, հաղորդում է AFP-ն: Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել է, որ սահմանում է 15 տոկոսի սահմանաչափ հետազոտությունների հետ կապված «անուղղակի» կամ վերադիր ծախսերի ֆինանսավորման վրա: Գործակալության տվյալներավ, դա անուղղակի ծախսերի միլիարդավոր դոլարների կտրուկ կրճատում է, որոնք ներկայումս կազմում են որոշ կազմակերպությունների կողմից…
Կարդալ ավելինԱրամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում
Արամ Մանուկյանը ներկայացնում է նոր մոնոներկայացում:Փետրվարի 9-ին #ԳՈՐԾ ԿԱ Բոհեմ թատրոն Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ:
Կարդալ ավելին