Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը: ԱՊԱ-ն հայտնում է, որ դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի ղեկավար Զեյնալ Աղաևը։ Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել…
Կարդալ ավելինԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի Խան Յունիսի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին, որը հարձակումներ էր գործում իսրայելցի զինվորների եւ խաղաղ բնակիչների վրա։ ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում նշվել է, որ Թիսիր Մբաշերը մոտ էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ ռազմական ստորաբաժանման ղեկավար Մուհամադ Դեյֆը, մի քանի պաշտոններ է զբաղեցրել զենքի արտադրության ոլորտում եւ եղել է կազմակերպության ռազմածովային ուժերի հրամանատարը։
Կարդալ ավելինՀՀ-ում ԵՄ առաքելությունն այսօր թվով 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է՝ դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար: «Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում։ Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»։
Կարդալ ավելինՍամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին հայտնում են Արցախի ներկայացուցչությունից: «Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից: Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության շենքի բակում Սամվել Շահրամանյանը՝ դիմելով հավաքված արցախցիներին, ասել էր հետեւյալը. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին…
Կարդալ ավելինԿառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան
Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այսմ ասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով ԱՐՑԱԽԻՑ բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից: «Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան եւ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետեւ գաղտնիք չէ, որ…
Կարդալ ավելինՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև հնարավոր է նաև մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21։…
Կարդալ ավելինԱյն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է դատապարտել, այն որակվում է որպես էթնիկ զտում. Վիենի քաղաքապետը Սյունիքում է
Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես…
Կարդալ ավելինՇարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ ԿԽՄԿ
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝ փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ չկարողանալու պատճառով: Մենք տրամադրում ենք նրանց սնունդ…
Կարդալ ավելինԻսրայելին սարսափելի հաշվեհարդար է սպասվում. Իրանի հետախուզության նախարար
Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը զգուշացրել է Իսրայելին և նրա «հովանավորներին», որ նրանք ստիպված կլինեն ծանր գին վճարել Գազայում պաղեստինցիների վրա սարսափելի հարձակումների համար, գրում է Tasnim-ը։ «ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմին աջակցող բոլոր կառավարությունները պետք է նկատի ունենան, որ իրենց աջակցությունն Իսրայելի հանցագործություններին անպատասխան չի մնա տարածաշրջանի ժողովուրդների և ազատություն փնտրողների կողմից»,- ասել է Խատիբը։ Իրանի հետախուզության նախարարը նաև զգուշացրել է Իսրայելին և նրա կողմնակիցներին՝ ակնկալել «դաժան, կործանարար և աղետալի վրեժխնդրություն Գազայի ժողովրդի դեմ կատարած…
Կարդալ ավելին«Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Հայտնում է shamshyan.com-ը: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Նշված վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել…
Կարդալ ավելին