Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3): Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

Կարդալ ավելին

Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. GALLUP-ի հարցման արդյունքները

Ավինյան՝ 16.3%, Մարության՝ 11.8%, Թևանյան՝ 5,1%, Թանդիլյան՝ 3.8%. GALLUP-ի հարցման արդյունքները

Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը. սՍա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։ Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը`…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության առանձին վայրերում սեպտեմբերի 8-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ցերեկվա ժամերին՝ տեղ-տեղ ինտենսիվ, հնարավոր է մառախուղ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում» Երեւանում ուշ երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13,…

Կարդալ ավելին

Բրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին

Բրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին

Բլոգեր Օլիվիա Ջիլի դուստրը վտանգի առաջ է կանգնել Crocs ապրանքանիշի կոշիկներով հանրությանը ներկայանալուց հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Օլիվիա Ջիլն անձնական բլոգում պատմել է, որ դստեր հետ քայլել է առեւտրի կենտրոնով: Դուրս գալու համար դուստրն ընտրել է վարդագույն Crocs-ներ։ Նրա խոսքով, երբ շարժասանդուղքով հասել են ճանապարհի կեսին, կոշիկներից մեկը խրվել է առկա անցքի մեջ։ «Բարեբախտաբար, ես անմիջապես դուրս քաշեցի նրա ոտքը: Սարսափելի էր։ Ես ուզում եմ զգուշացնել մյուսներին, որ իրենց երեխաներին հեռու պահեն շարժասանդուղքի եզրերից»,…

Կարդալ ավելին

ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգն այսուհետ կսահմանվի վարչապետի որոշմամբ

ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգն այսուհետ կսահմանվի վարչապետի որոշմամբ

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնական պատվիրակությունների եւ պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի՝ հաշվի առնելով, որ օրենքում առկա իրավակարգավորումները վերաբերում են միայն որոշ պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների՝ օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից օգտվելուն, անհրաժեշտություն է առաջացել…

Կարդալ ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Կարդալ ավելին

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից. ՌԴ ԱԳՆ

Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչությունն ունի «ժամանակակից միջազգային իրողությունների բավականաչափ օբյեկտիվ ըմբռում» ՆԱՏՕ-ի կողմից՝ երկիրն իրենց ազդեցության գոտի ներքաշվելու մղմանը հավատալու համար: Գալուզինն ընդգծել է, որ «Մոսկվան ոչ մեկին ոչինչ չի թելադրում», սակայն գործընկերների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար…

Կարդալ ավելին

Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին. դուրս է տվել առանց մտածելու

Զախարովան, ի պատասխան Ալեն Սիմոնյանի, աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին. դուրս է տվել առանց մտածելու

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աջակցություն է հայտնել մոլորակի բոլոր քարտուղարներին՝ ի պատասխան իր հասցեին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի արած ակնարկի, որտեղ նա դիվանագետին անվանել է «ինչ-որ քարտուղարուհի»։ Համապատասխան գրառումը տեղադրված է Զախարովայի Թելեգրամ-ալիքում։ «Դժվար է վիճել, որ մակարդակի հարցում ակնհայտ խնդիրներ կան,- արձագանքել է Զախարովան։- Եվ ցանկանում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»։ Ընկերուհինե՛րս։ Ձեր աշխատանքը անգամ ամենաբարձրաստիճան պետի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի, որը ներառում է օրակարգերի…

Կարդալ ավելին

Պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար. Փաշինյան

Պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար. Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը. Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ եւ իրականությանը  չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն…

Կարդալ ավելին

Անցկացվել է ճեպազրույց օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ

Անցկացվել է ճեպազրույց օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ

ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com  լրատվամիջոցին սեպտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։ Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։ Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։

Կարդալ ավելին
1 418 419 420 421 422 642