Մոսկվայի և Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը միակ ողջամիտ լուծումն է։ Դրա մասին չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ «Վստահ ենք, որ կուտակված անհավասարակշռությունների շտկումը և Մոսկվայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսության արդյունքում «դաշնակցային բնականոն վիճակին» վերադարձը ոչ միայն հնարավոր է, այլև միակ ողջամիտ լուծումն է»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դիվանգիտական ներկայացուչության թելեգրաման ալիքում զետեղված հայտարարությունում։ Հաղորդագրության մեջ նշվում է…
Կարդալ ավելինՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում…
Կարդալ ավելինԳումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում.
Սուրեն Շահվերդյանից Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։ Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ…
Կարդալ ավելինՀայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը և տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է», – ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։ «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների…
Կարդալ ավելինԲռնի տեղահանված արցախահայերի խնդիրը Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է. արցախցիներ(ֆոտոշարք)
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերին Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվեց բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրանց կեցության , սննդի և այլ անհրաժեշտ պարենային օգնության տրամադրման խնդիրները, պատշաճ կերպով կազմակերպվեն: Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպվեց արցախահայերի ընդունելության բարդ շրջանը:Բայց ինչպես բոլորս նկատեցինք այն իրականացվեց պատվով, մասնավորապես՝ ԿՈՏԱՅՔԻ մարզն ընդունելով հազարավոր մեր արցախահայերին նա առաջինն էր հանրապետության խոշոր մարզերից, որտեղ կարողացավ ապաստան , սնունդ , հագուստ և այլ միջոցերով բավարարել …
Կարդալ ավելինԱդրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։…
Կարդալ ավելինՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակում բյուջե է հաշվեգրել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն. աճը կազմել է 21%
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ, աճը կազմել է 21%։ «Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ,…
Կարդալ ավելին«Դալան» տեխնոպարկն իր հարկի տակ կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին. ԲՏԱ նախարար
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը օրերս փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է «Դալան» տեխնոպարկի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքներին։ «Նախագծի հեղինակները ներկայացրել են ՏՏ ոլորտի՝ համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածք ունենալու անհրաժեշտությունը, տեխնոպարկի առանձնահատկությունները և ցուցադրել միջազգային ստանդարտներով կառուցվող շինարարության ընթացքը: Տեխնոպարկն իր հարկի տակ համախմբելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց համար հարմարավետ աշխատանքային միջավայր. մոտիվացնող և ոգեշնչող աշխատանքային միջավայրի ստեղծումը կարող է լավ մասնագետներ ներգրավելու և պահպանելու կարևորագույն գրավականներից լինել: Տեխնոպարկը բաղկացած է լինելու 22 հարկից,…
Կարդալ ավելինՀԱՊԿ-ը ՀՀ-ում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական սահմաններում նրա ինքնիշխան տարածքը, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես են ՀԱՊԿ-ից արձագանքել Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության գոտու մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Քանի որ համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածք համարվում է…
Կարդալ ավելինՎերին Լարսի անցակետում 1300 հայկական ավտոմեքենա է կուտակված
Ռուսաստանից դեպի Վրաստան Վերին Լարսի անցակետում մոտ 900 ավտոմեքենա է կուտակվել։ Դրա մասին ապրիլի 1-ին թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Ըստ նրա՝ դա մեքենաների բավական մեծ կուտակում է։ Իրավիճակը բխում է նախկինում նկատված եղանակային պայմաններից։ Ներկա պահին ճանապարհը մաքրվում է ձյունից։ Հակոբյանը նշել է, որ հակառակ ուղղությամբ էլ 400 հայկական մեքենա է սպասում: «Սրանք նորմալ ցուցանիշներ են»,- շեշտել է նա։
Կարդալ ավելին