Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Մարտի 1-ի Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում բանակցությունների զարգացման ընթացքում նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեության զարգացման համատեքստում։ Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության որոշակի ասպեկտներին, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։

Կարդալ ավելին

ՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

ՆԳՆ-ն Ռուսաստանում օտարերկրացիների կեցության ժամկետը կկրճատի՝ հասցնելով տարեկան 90 օրվա

ՌԴ ՆԳՆ-ն կառավարություն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի ընդլայնել գերատեսչության լիազորություններն օտարերկրացիների հանդեպ։ Առաջարկվում է երկիր եկած օտարերկրացիների կեցության ժամկետը կրճատել՝ հասցնելով տարեկան 90 օրվա, հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, փոխանցել է «Ведомости»-ն։ Գերատեսչության  հաղորդման մեջ նշվում է, որ նախագիծը սահմանում է մի շարք իրավական լրացուցիչ հիմնավորումներ։ Փաստաթուղթը նախատեսում է անձի կենսաչափական նույնականացման կիրառում Ռուսաստան մտնելիս եւ կեցության միասնական փաստաթուղթ միգրանտների համար։ Օտարերկրացիների համար կստեղծեն թվային պրոֆիլ, որը կվերահսկի երկրում կենալու ռեժիմը…

Կարդալ ավելին

ԵՄ-ն ներկայացրել է ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը. ՊԵԿ

ԵՄ-ն ներկայացրել է ներմուծումների վերահսկման համակարգի ներդրման ընթացիկ վիճակը. ՊԵԿ

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Մաքսային հարցերով ենթակոմիտեի չորրորդ նիստին։ ՊԵԿ-ից  հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել: Կողմերը ներկայացրել են իրենց մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման…

Կարդալ ավելին

Երևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան

Երևանում մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն. Ավինյան

Այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առանձնացված գծերը Երևանում էապես կրճատելու են մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։ Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ…

Կարդալ ավելին

Գարունը այնքան շահույթ է բերել. Ամիօ բանկում շահավետ ակցիա է

Գարունը այնքան շահույթ է բերել. Ամիօ բանկում շահավետ ակցիա է

  Գարունը այնքան շահույթ է բերել… Ամիօն ներկայացնում է նոր՝ ՙՇահավետ՚ գարնանային առաջարկ: Լավագույն պայմանները՝ Ձեր խնայողություններն ավելացնելու համար: Մենք մտածել ենք, գումարը կաշխատի, իսկ դուք պետք է միայն ձևակերպեք ավանդը: ՙՇահավետ՚ գարնանային ակցիայի շրջանակներում ներդրեք ավանդ Ռուբլիով, ստացեք բարձր տոկոսագումարներ և առավելությունների լայն փաթեթ: 1-3 ամիս ժամկետի դեպքում 3.9% տարեկան տոկոսադրույք 3-6 ամիս ժամկետի դեպքում 5.1% տարեկան տոկոսադրույք 6-12 ամիս ժամկետի դեպքում 5.6% տարեկան տոկոսադրույք Ավելին, ձևակերպեք ավանդը AMIO Mobile հավելվածի միջոցով և կստանաք…

Կարդալ ավելին

Մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Այս մասին   հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2024 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Նաիրիի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի տարածաշրջան 8)Արարատի տարածաշրջան 9) Էջմիածնի տարածաշրջան 10) Եղեգնաձորի տարածաշրջան 11) Թումանյանի տարածաշրջան 12) Բաղրամյանի…

Կարդալ ավելին

Երուսաղեմում՝ Նաթանյահուի նստավայրի մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հարյուրավոր ցուցարարների միջև

Երուսաղեմում՝ Նաթանյահուի նստավայրի մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հարյուրավոր ցուցարարների միջև

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հարյուրավոր ցուցարարների միջև, հայտնում է Times of Israel-ը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ, շուրջ 200 ցուցարար ճեղքել է ոստիկանական պատնեշը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Կեսարիայում ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներին, որոնք փակել էին ճանապարհները Նաթանյահուի առանձնատան մոտ և վանկարկել նրա հրաժարականը։ Ցուցարարները հավաքվել են նաև Սդերոտում, Օր Ակիվայում և Բեեր Շևայում՝ պատանդների ընտանիքի անդամների հրապարակային հայտարարությունից հետո, որոնք երկրի վարչապետին պատանդների ազատ արձակման «համաձայնության խոչընդոտ» են…

Կարդալ ավելին

Թուրքիայում տեղի են ունենում մունիցիպալ ընտրություններ

Թուրքիայում տեղի են ունենում մունիցիպալ ընտրություններ

Այսօր՝ մարտի 31-ին, Թուրքիայում մեկնարկել են մունիցիպալ ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է երկրի հարավարևելքում։ Այստեղ ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին։ Ընդհանուր առմամբ, ընտրություններն ամբողջ երկրում սկսվել են ժամը 08:00-ին և կտևեն մինչև տեղական ժամանակով ժամը 17:00-ը։ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ ընտրությունների ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա առանձնահատկությունները։ Այս փոփոխությունները կտարածվեն 81 մարզերից 32-ի վրա։

Կարդալ ավելին

Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

Այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն

Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը շնորհավորել է Սուրբ Զատկի նվիրական տոնի կապակցությամբ եւ հայտարարություն տարածել: «Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հարության տոնը։ Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի նշանավորում համաքրիստոնեական այս Սուրբ իրադարձության, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնց ճնշող մեծամասնությունը դարերի պատմություն ունեն և ուղեկցել են հայ ժողովրդին իր պատմության դժնդակ շրջափուլերում։ Սակայն միայն Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական միջավայրը չէ, որ այսօր…

Կարդալ ավելին

ՀՀ-ի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փասատաթուղթ կրթության ոլորտի շրջանակում

ՀՀ-ի և Վրաստանի օրենսդիրները ստորագրել են համագործակցության փասատաթուղթ կրթության ոլորտի շրջանակում

Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների կրթության ու գիտության ոլորտը համակարգող հանձնաժողովների նախագահները ստորագրել են համագործակցության համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Նշվել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար:

Կարդալ ավելին
1 311 312 313 314 315 670