Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների…
Կարդալ ավելինԱդրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով. Հայ բնակչության ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին: «2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,–…
Կարդալ ավելին2000 գրիչ, 3000 շիշ ջուր․ ինչի վրա է Կառավարությունը ծախսել 27 միլիոն 600 հազար դրամ Քաղաքացու օրը նշելու համար
Երեւանում եւ մարզերում ապրիլի 29-ին Քաղաքացու օրը նշելու համար Կառավարությունը ծախսել է շուրջ 27 միլիոն 600 հազար դրամ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Այս տարի Կառավարությունը գնումն իրականացրել է էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մշակութային միջոցառումների ծառայություններն անցկացնելու համար Կառավարությանը դիմել են «Պրոմո Պիար» եւ «Կոնցեպտ Իվենթս» ընկերությունները, անհատ ձեռնարկատեր Ջեմմա Թադեւսյանը։ Ջեմմա Թադեւոսյանն ընկերություններից ցածր գին է առաջարկել եւ հաղթել աճուրդում։ 27 միլիոն 600 հազար դրամ արժեցող պայմանագիրը Կառավարության եւ անհատ ձեռնարկատիրոջ միջեւ կնքվել է ապրիլի…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա կատարած այցի ընթացքում կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին Հայաստանի իրավիճակին: Նախատեսված է նաեւ հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,- ասաց Խաչատրյանը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը կրկին չմեկնաբանեց՝ կառավարական օդանավո՞վ է Սիմոնյանը մեկնելու Անկարա, թե՝ ոչ։ Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությունը, Սիմոնյանի գլխավորությամբ, Անկարայում մասնակցելու է Սեւծովյան…
Կարդալ ավելինԹուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար. Չավուշօղլու
Թուրքիան իր օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի երրորդ երկրներ չվերթներ կատարող ինքնաթիռների համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։ «Մենք փակել ենք օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ չվերթների համար։ Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք,…
Կարդալ ավելինՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում եղել է երկու գրավոր առաջարկ պատգամավոր Նարեկ Բաբայանի կողմից: Դրանք վերաբերել են գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում ընտրված անձի լիազորությունների դադարեցման հիմքերի սահմանմանը. առաջարկներն ընդունվել են Կառավարության կողմից եւ ավելացվել…
Կարդալ ավելինԽորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն կազմված է 11 հիմնական բաժիններից: Գլխավոր դատախազը, մասնավորապես, անդրադարձել է դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Նա ներկայացրել է նախորդ տարի հանրապետությունում…
Կարդալ ավելինԱռաջարկվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով
Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Քննիչ հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը. հանձնաժողովը պահանջել եւ ստացել է 4154 գաղտնի եւ հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` 14.000 էջից ավելի ծավալով, որոնք դեռեւս մանրակրկիտ ուսումնասիրվում են հանձնաժողովի պատգամավորների եւ փորձագետների կողմից: Հրավիրվել եւ հրավիրվում են գործող ու նախկին զինվորական…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։ Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ…
Կարդալ ավելինՎաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը. ի՞նչ հարցեր են քննարկվել
Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը: Այս մասին տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից: «Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին»,- նշված է հաղորդագրությունում: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական բանակցություններում…
Կարդալ ավելին