Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում. Անդրեասյան

Չզեկուցվող հարցերի փաթեթում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսուցիչների հետ կապված, որոնք աշխատանքի են անցել Հայաստանի դպրոցներում, որոշում կայացրինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի…

Կարդալ ավելին

Ստեղծված իրավիճակի փրկությունը մեր անելիքն է, ոչ թե դեսպանատների.Խաչիկ Մնացականյան(տեսանյութ)

Ստեղծված իրավիճակի փրկությունը մեր անելիքն է, ոչ թե դեսպանատների.Խաչիկ Մնացականյան(տեսանյութ)

Սփյուռքին  և  Հայաստանին  սպառնացող  գլոբալ  վտանգների,   արտաքին մարտահրավերների պահանջներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակով պայմանավորված,  շարժման   մասնակիցները բարձրաձայնում են  ներկա  իրավիճակի և դրանից բխող   հետևանքների  զարգացման տեսլականը: «Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խմբի քաղաքական վերլուծական կարծիքով՝ հայրենիքի և սփյուռքի միասնական  գաղափարի պահպանումը նրա հավաքական կերպարի միասնության շրջանակներում է: «Սիրելի հայրենակիցներ այսօրվա ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճելի է դարձնում , այն պարզ իրողությունը , որ խաղաղությունը , անվտանգությունը, որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել   թուրք–ադրբեջանական միասնության հետ» -այս և նկարագրության…

Կարդալ ավելին

Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր

Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրումը, որի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝…

Կարդալ ավելին

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարարը դժգոհ է

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարարը դժգոհ է

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման  նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, անցնում է հավաստագրման գործընթաց, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացություն է ստուգում: Հավաստագիր ունեցող…

Կարդալ ավելին

Պեսկովը հաստատեց՝ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից

Պեսկովը հաստատեց՝ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից: «Այո՛, դա իսկապես այդպես է», – ասել է Պեսկովը։ Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունը անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով:

Կարդալ ավելին

Իրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Իրանի նախագահ. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է IRNA-ն։ Խոսելով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակման մասին՝ Ռաիսին նախ այն անվանել է «հակասիոնիստական ​​գործողություն», ապա ընդգծել, որ «դա հենց սիոնիստներին պատժելու համար նախատեսված գործողություն էր»։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է նաև սահմանափակ գործողություն՝ նշելով, որ «եթե Թեհրանը…

Կարդալ ավելին

2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը

2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը

Պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հիշեցրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը. «Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու…

Կարդալ ավելին

Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. խոսնակ

Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. խոսնակ

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- նշել է նա։

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ։ Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետը հանդիպում է ունեցել նաև Բերքաբերի բնակիչների հետ։ Այդ հանդիպումները փակ են եղել, մարդկանց արգելել են լուսանկարել կամ տեսագրել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Կարդալ ավելին

Վաշինգտոնի օգնության նոր օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին

Վաշինգտոնի օգնության նոր օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի հատկացում Կիևին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի ներկայացված նոր առանձին օրինագծով նախատեսվում է 61 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այդ գումարից մոտ 23 միլիարդ դոլարը, ըստ օրինագծի, պետք է ուղղվի ամերիկյան զինանոցների համալրմանը։ «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ընթացիկ ռազմական գործողությունների համար նախատեսվում է ծախսել 11,3 միլիարդ դոլար, իսկ սպառազինությունների առաջադեմ համակարգերի, պաշտպանական արտադրանքի և պաշտպանության ոլորտում ծառայությունների համար կծախսվի 13,8 միլիարդ դոլար: Նախագծի վերջնական քվեարկությունը կանցկացվի ապրիլի 20-ին:

Կարդալ ավելին
1 310 311 312 313 314 676