Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլը Ուկրաինա արեւմտյան զինվորականների հնարավոր ուղարկման մասին. դա կհանգեցնի ՌԴ եւ ՆԱՏՕ ուղիղ բախման

Կրեմլում ուշադրություն են դարձրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա արեւմտյան ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման մասին հայտարարությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Եթե դա տեղի ունենա, ապա ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ուղիղ բախման ոչ թե հավանականության, այլ անխուսափելության մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ «Մենք նաեւ արձանագրել ենք, որ կարծիքների շատ լայն շրջանակ կա այս հաշվով, իսկապես կոնսենսուս չկա։  Այդ միջոցառման մասնակից երկրների մի ամբողջ շարք Փարիզում…

Կարդալ ավելին

«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ

«Խոպանչիները» Հայաստանում չեն հարկվի. ՊԵԿ–ը նահանջել է եւ նախագիծ է դրել շրջանառության մեջ

Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին օրենքին։ «Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները եւ նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար…

Կարդալ ավելին

ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր

ԼՂ-ն Ադրբեջանի տարածքում է, և այնտեղի պատերազմը համեմատելի չէ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած պատերազմի հետ. Վինքելմայեր-Բեքեր

Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և փոքր ինչ համեմատելի չէ, այն ագրեսիվ պատերազմի հետ, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Գերմանիան նախաձեռնում է դիմել միջազգային քրեական դատարան, որպեսզի սկսեն արցախցիների բռնի տեղահանման մասին գործը քննել: «Սա արտաքին…

Կարդալ ավելին

Ալիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»

Ալիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների և մեղադրանքների նոր խմբաքանակով։ «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Անթալիա

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Անթալիա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:  

Կարդալ ավելին

Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ

Թուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետ

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։ Թուրք պատգամավորն ասել է, որ «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որն արտացոլում է իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, հակառակ դեպքում նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։…

Կարդալ ավելին

Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մետրոպոլիտենից  հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 508.275 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 481-ը՝ երեք վագոնանի, 1383-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 467.292 ուղևոր։

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ

Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային «սրացման» եւ «հրահրման» մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին եւ Ֆրանսիային մասնավորապես «սրացման» եւ «հրահրման» մեջ։ «Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արեւմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որեւէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, եւ այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։ «Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը…

Կարդալ ավելին

Խաղի նոր կանոններն այլևս ուշացում չեն ենթադրում. Շինարարությունն ուշացնողների հետ պայմանագրերը կլուծվեն. Ավինյան

Խաղի նոր կանոններն այլևս ուշացում չեն ենթադրում. Շինարարությունն ուշացնողների հետ պայմանագրերը կլուծվեն. Ավինյան

««Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար շինարարին տրվել է մինչեւ այսօր. Աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքում կապալային գնման պայմանագիրը միակողմանի կլուծվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը: Նա տեղեկացրեց, որ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում բոլոր ժամկետանց շինարարությունների կապալառուների հետ, որտեղ հստակեցվելու են վերջնաժամկետները եւ խիստ զգուշացում է տրվելու, որպեսզի խելամիտ ժամկետում ավարտեն շինարարությունը. հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող…

Կարդալ ավելին
1 336 337 338 339 340 671