ԿԳՄՍ-ն բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին աջակցության 3 ծրագիր է ներկայացրել

ԿԳՄՍ-ն բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին աջակցության 3 ծրագիր է ներկայացրել

Այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների աջակցության ծրագրերը: «Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության հետևյալ ծրագրերը․ – բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն…

Կարդալ ավելին

Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին

Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դիվանագետի օրվա կապակցությամբ իր շնորհավորանքում նշել է Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ երկրների միջև համագործակցության զարգացման առաջնահերթությունը՝ ԵվրԱզԷՍ-ի միջոցով և ՀԱՊԿ շրջանակներում։ «Մշտական ​​առաջնահերթությունը մնում է ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացումը, Եվրասիական համայնքի միջոցով ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, ՀԱՊԿ-ի և միութենական պետության շրջանակներում կապերի ամրապնդումը։ Առանձնահատուկ ուշադրություն է պահանջվում ԱՊՀ-ում և ընդլայնված ԲՐԻԿՍ ասոցիացիայում Ռուսաստանի նախագահության հետ կապված խնդիրների և պարտականությունների բարձր որակի կատարմանը»,- նշել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ

Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է աշխատանքային հանդիպումներ ունենալ Ժնևում: Այս մասին հայտնում են  ՄԻՊ-ի գրասենյակից։ Փետրվարի 9-ին Անահիտ Մանասյանն այցելել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակ, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել խաղերին

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել խաղերին

Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին և ֆուտբոլային միություններին խնդրել է անհապաղ և լուրջ գործողություններ ձեռնարկել Իսրայելին ֆուտբոլի հետ կապված բոլոր գործողություններից հեռացնելու համար, հաղորդում է Mehr-ը: «Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային հանցագործությունների պատճառով, որոնք արտահայտված են Գազայում անմեղ քաղաքացիների, հատկապես անմեղ երեխաների, կանանց և տղամարդկանց զանգվածային սպանություններով, ներառյալ խաղացողների, մարզիչների և մրցավարների, Իրանի Իսլամական Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան լուրջ խնդրանք է ներկայացնում ՖԻՖԱ-ին և նրա անդամներին անհապաղ և լուրջ քայլեր ձեռնարկել Իսրայելի ռեժիմին ֆուտբոլի հետ կապված բոլոր…

Կարդալ ավելին

Արցախցի նորապսակներին ու երիտասարդներին հրավիրում են մասնակցել Տյառնընդառաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Արցախցի նորապսակներին ու երիտասարդներին հրավիրում են մասնակցել Տյառնընդառաջին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը և Արցախի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում են Արցախցի նորապսակ զույգերին և երիտասարդներին մասնակցելու Տյառնընդառաջի տոնի առթիվ կայանալիք արարողություններին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այդ մասին հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ. ՓԵՏՐՎԱՐԻ 13 -ժամը 17:00 — ժամերգություն, -ժամը 17:30 — մշակութային միջոցառում` խարույկ եւ ազգային-ժողովրդական երգ ու պար: ՓԵՏՐՎԱՐԻ 14 – ժամը 10:30 — տոնական Սուրբ Պատարագ եւ նորապսակների օրհնության կարգ: Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու տոնական արարողություններին: Տեառնընդառաջին նվիրված արարողությունները…

Կարդալ ավելին

Նեթանյահուն ասել է, որ ՑԱԽԱԼ-ում Ռաֆահում գործողությունը պետք է ավարտվի մինչև Ռամադանի սկիզբը. CNN

Նեթանյահուն ասել է, որ ՑԱԽԱԼ-ում Ռաֆահում գործողությունը պետք է ավարտվի մինչև Ռամադանի սկիզբը. CNN

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի օրը ռազմական կաբինետին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունը Ռաֆահում պետք է ավարտվի մինչև մարտի 10-ի Ռամադանի սկիզբը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային: Նեթանյահուի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ Իսրայելի վարչապետը հանձնարարել է զինվորականներին պլանավորել «բնակչության տարհանումը» Ռաֆահից: Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը «շուտով կմտնեն Ռաֆահ՝ ՀԱՄԱՍ-ի վերջին ամրոցը»։ Ռաֆահում ապրում է ավելի քան 1,3 միլիոն մարդ, որոնց մեծ մասը տեղահանված…

Կարդալ ավելին

Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել հերոսների նկարները հեռացնելու վերաբերյալ

Արարատի համայնքապետարանը պարզաբանում է տարածել հերոսների նկարները հեռացնելու վերաբերյալ

Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հերոսների նկարները հեռացվել են, քանի որ գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման: Այս մասին պարզաբանում է տարածել Արարատի համայնքապետարանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները: «Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները՝ պարզաբանում ենք. Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին…

Կարդալ ավելին

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Թաթոյան

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին. Թաթոյան

ԲԴԽ-ի այսօրվա տեսանյութն ակնհայտ անօրինական միջամտություն է կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին: Այս մասին  հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած տեսանյութին: «Ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է քաղաքական բարձրագույն մակարդակում կամ քաղաքական հանձնարարության արդյունք է և պատրաստվել է ԲԴԽ-ի անմիջական վերահսկողությամբ: Տեղի է ունեցել Սահմանադրության և Հայաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում. շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը` դատական վարույթում գտնվող կոնկրետ գործերով ինչ-որ անհասկանալի «հետազոտությունների»…

Կարդալ ավելին

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում եւ կարող է պարզվի, որ դրանից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա. Փաշինյան

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում եւ կարող է պարզվի, որ դրանից դուրս գալու միայն մեկ  ճանապարհ կա. Փաշինյան

Մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում եւ այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, եւ կարող է պարզվի, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ  ճանապարհ կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: «Իշխող քաղաքական ուժի պարտականությունն է գնահատել իրադրությունը, կիսել հանրության հետ այդ իրադրությունը եւ այդ իրադրությունը հաղթահարելու, կամ էդ իրադրությունից դուրս գալու ուղիներ ցույց տալ, ցույց տալ նաեւ…

Կարդալ ավելին

Փաշինյանն ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին

Փաշինյանն ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին  տեղեկացնում է կառավարության որոշումների էլեկտրոնային հարթակից։ «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Կարդալ ավելին
1 348 349 350 351 352 671