Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունների կատարման հարցում կա՛մ չկան էական բովանդակային քայլեր, կա՛մ արդյունքներ չկան։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ պայմանավորվածությունները քննարկվել են Թեհրանում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը։ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը քաղաքական և ենթակառուցվածքային առումով, Թուրքիայի կողմից որոշում չկա, նշել է արտգործնախարարը։
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ. Ականների մասին տեղեկատվության փոխանցումը Ադրբեջանին պետք է իրականացվի միջազգային գործընկերների միջոցով
Հայաստանի իշխանություններն աշխատում են ականների մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Փոխադարձ կառուցողական մոտեցման և վստահության ամրապնդման դեպքում մենք կկարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվությունը և այն փոխանցել Ադրբեջանին։ Բայց այս գործընթացը պետք է տեղի ունենա միջազգային գործընկերների միջոցով։ Սա թույլ կտա համոզվել, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- նշեց նա։
Կարդալ ավելինՄիրզոյան. Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել
Հայաստանը միջանցքի մասով որևէ պարտավորություն չի ստանձնել ո՛չ նոյեմբերի 9-ի, ո՛չ էլ այլ փաստաթղթով։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով միջանցքային տրամաբանության անընդունելիությունը։ Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում և ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան երթուղիով, այլ այն բոլոր երթուղիներով, որոնցից Հայաստանը նույնպես մտադիր է օգտվել։ Նախարարն ընդգծել է իրավահավասարության և ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված ապաշրջափակման մասին համաձայնագրի առկայությունը։ «Ադրբեջանում եւս, եւ դա պարզ է…
Կարդալ ավելինԴոլարի եվրոյի փոխարժեքն այսօր
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 23-ին, կազմել է 405.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.37 դրամ (նվազել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.03 դրամ (աճել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.60 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 407-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-439 դրամով,…
Կարդալ ավելինԱռաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲՀ–ում կատարել են էպիլեպսիայի բուժման բարդ միջամտություն՝ ստերեոէէգ
14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։ Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։…
Կարդալ ավելինՆեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ
Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 22-ին պաղեստինյան անկլավում տեղի ունեցած մարտերում ավելի քան 20 զինծառայողի զոհվելուց հետո։ «Երեկ մենք ապրեցինք ամենածանր օրերից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հանուն մեր հերոսների, հանուն մեր կյանքի մենք չենք դադարի պայքարել՝ մինչեւ վերջնական հաղթանակ»,- նշվել է պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է մարտական բախումների հետաքննությունը։ «Մենք պետք է…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. նորից ձյուն եւ բուք
Հայաստանի ամբողջ տարածքում հունվարի 24-ին ձյունը կշարունակվի։ Տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ, լեռներում սպասվում են բուք, մառախուղ եւ մերկասառույց։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Գիշերվա ժամերին ջերմաստիճանը էլ ավելի կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -2-4, վաղը ցերեկը՝ -1+1։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-6, Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -4-7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1-3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -4-7,…
Կարդալ ավելինԲալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։ Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։ «Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել…
Կարդալ ավելինՌայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Իրանի նախագահի Անկարա այցը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։ Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից բացի՝ սպասվում է Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում ամենաբարձր մակարդակով, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Կարդալ ավելինՄարգարայի ճանապարհահատվածում տեղադրվել է արագաչափ. թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է. այն կգործի փետրվարի 2-ից
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2024 թ. փետրվարի 2-ից: Ճանապարհային…
Կարդալ ավելին