TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։ Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»: Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես…
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԱդրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը…
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար
Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։ Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։ Հիշեցնենք,…
Կարդալ ավելինՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԳՐԱՆՑԵԼՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի…
Կարդալ ավելինՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի
Մարտի 5-ի Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով…
Կարդալ ավելինԱդրբեջանում 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում մարտի 4-ի առավոտյան ժամերին 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը, Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 10.40-ին Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 22 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր
Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել այսօր տեղի ունեցած դիվերսիայի վայրից եւ հայտնել, որ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր եւ զենք չեն տեղափոխել: Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող: Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի խոսնակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում մարտի 2-ին հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում երկկողմ հանդիպումներ անցկացնելու եւ փոխադարձ հուզող հարցեր քննարկելու համար: Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ…
Կարդալ ավելին