Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց…
Կարդալ ավելինՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, այնինչ հարակից շուրջ 5 և 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար` համայնքի և մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել…
Կարդալ ավելինՋերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՀ ԿԲ -ից տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը: ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել…
Կարդալ ավելինԱլմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները դրական են արձագանքել Հայաստանում բարեփոխումներին. ՔԿ
Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը. հայտնումեն ՔԿ-ից։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ներդրված՝ քննչական գործողությունների տեսաձայնագրման պարտադիր կիրառման պահանջի, խոշտանգումների վերաբերյալ քրեական վարույթների քննության…
Կարդալ ավելինԱյսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր` նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Այd oրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:
Կարդալ ավելինՄահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
Կարդալ ավելինԾանրամարտի ԵԱ. Վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում տիտղոսի համար կմրցի 10 ծանրորդ: Ֆավորիտը Վարազդատ Լալայանն է: Նախնական հայտը երկամարտում 450 կգ է: Վարազդատ Լալայանը 2016 թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, 2019 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2019 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2021 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2021…
Կարդալ ավելինՄոնղոլիայում տասն օրում կարմրուկով հիվանդացությունն ավելացել է 180 դեպքով
Ապրիլի 11-ից Մոնղոլիայում կարմրուկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 479-ից հասել է 659-ի, հայտնել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ Մոնղոլիայում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերը ապրիլի 11-ից տասն օրում 479-ից հասել են 659-ի: Պացիենտների հետ կապի մեջ գտնվող ավելի քան 11 000 քաղաքացի գտնվում է հսկողության տակ, որոնց մեծ մասը գրանցված է Ուլան Բատորում»,- հայտնել են կենտրոնից։ Ռուսաստանին սահմանակից Խենտիյ այմակում (շրջան) գրանցվել է վարակի վեց դեպք։ Կենտրոնում հիշեցրել են, որ կարմրուկի կասկածով առաջին հիվանդը Վիետնամից չվերթով ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք 2025թ. փետրվարի վերջին։ Երկրում երեխաների շրջանում կարմրուկի վերջին գրանցված բռնկումը եղել է 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես երկիր, որը վերացրել է կարմրուկը 2016թ.։
Կարդալ ավելինԾանրամարտի եվրոպական ֆեդերացիա. Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով
Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակներից հետո Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ադրարարձել է Հայաստանում ծանրամարտի զարգացմանը: «Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակով խաղալով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես մարզաձեւ չի, դա ավանդույթ է, հպարտություն, ուժ՝ շարժման մեջ», – սոցցանցերի պաշտոնական էջերում գրել է Եվրոպական ֆեդերացիան եւ կից հրապարակել Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները 109 կգ քաշայինների պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Կարապետյանը երհամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց…
Կարդալ ավելին