Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 15-ի կեսօրին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամին կուժեղանան մինչև 18-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես  հայտնեցին Հայպետհիդրոմետից, երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38:…

Կարդալ ավելին

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կարդալ ավելին

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է…

Կարդալ ավելին

«LUMA MEAT PRODUCTS»-Ի ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«LUMA MEAT PRODUCTS»-Ի ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«Լումա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառում են իրականացրել մսամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:   Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 արտադրատեսակի նմուշներից միայն մեկի՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»»-ի նմուշը՝ արտադրված 01․07․2025թ, «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Luma meat products»):   «Լումա» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը:   Կասեցման պատճառը   «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ, և Ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:   «ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ…

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան

  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ: Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», Կաթնաշոռ 18% արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը…

Կարդալ ավելին

Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)

Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)

Հունիսի 26-29-ը Եկատերինբուրգում տեղի ունեցած «Խենթ օրեր» 10-րդ միջազգային փառատոնին մասնակցեց նաև Արամ Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/ կազմով: Փառատոնի շրջանակներում երաժիշտները ելույթ ունեցան 7 տարբեր ծրագրերով՝ հանդես գալով թե ՛ եռյակի կազմում, և թե ՛ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ: Բոլոր համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու գնահատանքով: Խաչատրյան եռյակը արդեն երկար տարիներ համագործակցում է Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի հետ՝ մասնակցելով տարբեր համերգների և…

Կարդալ ավելին

«ՆԱԻՐԻ ԼԵՆԴԻ» ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ՆԱԻՐԻ ԼԵՆԴԻ» ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

  «Նաիրի լենդ» ՍՊԸ-ին (Արագածոտնի մարզ, գ․ Աղձք) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բևեռ էսկիմո», «Բևեռ կոն» «Սթար կոն», «Բրիկետ վանիլային» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Կարդալ ավելին

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։

Կարդալ ավելին
1 112 113 114 115 116 829