Շիրակի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի (ֆոտո)

Շիրակի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի (ֆոտո)

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից։ Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։ Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։ Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։…

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422328-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1752 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2952590 է: Փաստացի այս պահին բուժվում է 2630 պացիենտ, նվազել է 56-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409430 անձ` վերջին մեկ օրում 73 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3…

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան

Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված 5 առաջարկություններին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ են…

Կարդալ ավելին

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», – ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ…

Կարդալ ավելին

Կվերադառնա արդյոք Ռուսաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը իր ելման դիրքին

Կվերադառնա արդյոք Ռուսաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը իր ելման դիրքին

Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված եւ հետագայում ընդլայնված ռուսական ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ առճակատումը կտրուկ սրվեց։ Մեկը մյուսի հետեւից հաջորդեցին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության (ինչպես նաեւ նրանց միացած մի շարք այլ պետությունների) պատժամիջոցների փաթեթները։ Մասնավորապես, արտասահմանում «սառեցվեց» Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը (մոտ 300 մլրդ դոլար), ռուսական մի շարք բանկեր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ հայտնվեցին, խնդիրներ առաջացեան երկիր արտարժույթի ներհոսքի հետ եւ այլն, եւ այլն: Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լուրջ սրումը…

Կարդալ ավելին

Ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով։ 

Կարդալ ավելին

1920–ականների քարտեզներով սահմանազատման դեպքում Տավուշի 3 գյուղերը կմնան մեր տարածքում, 70-ականների քարտեզով` Ադրբեջանին

1920–ականների քարտեզներով սահմանազատման դեպքում Տավուշի 3 գյուղերը կմնան մեր տարածքում, 70-ականների քարտեզով` Ադրբեջանին

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանգծման եւ սահմանազատման պրոցեսին ընդառաջ Տավուշի մարզում մեծացել են մտավախությունները, որ ադրբեջանաբնակ գյուղերը,որոնք խորհրդային տարիներին Հայաստանի տարածքներից առանձնացվել էին որպես անկլավներ, կարող են անցնել Ադրբեջանի վերասկողության տակ: Այդ 3 անկլավներն են` Վերին Ոսկեպարը, Բարխուդարլուն եւ Սոֆոլուն:Բացի այդ, 90-ականների կռիվներից հետո հայկական վերահսկողության տակ  է մնացել ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար գյուղը: Հայկական Ոսկեպարը, ներքին Ոսկեպարի եւ Վերին Ոսկեպարի մեջտեղում է, դրանց Ադրբեջանի վերահսկողության տակ անցելու պարագայում, այն կհայտնվի շրջափակման մեջ: Բացի այդ,…

Կարդալ ավելին

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում. Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում ձնաբուք է

Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում. Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Լանջիկ-Մաստարա, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Սարավան-«Զանգեր», Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռավան, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանիստ, Արթիկ-Ալագյազ, Թորոսգյուղ-Ամասիա, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի և Գեղաքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Լոռու մարզի Ստեփանավանի…

Կարդալ ավելին

Բնական գազն արդեն մատակարարվում է Արցախ

Բնական գազն արդեն մատակարարվում է Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վերականգնվել է գազամատակարարումը Արցախ։ Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։

Կարդալ ավելին

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մարտի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422286-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 949 129 է: Փաստացի այս պահին բուժվում է 27482 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 271  անձ` վերջին մեկ օրում 81 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1…

Կարդալ ավելին
1 517 518 519 520 521 570