Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակիչում

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակիչում

Երեկոյան Երեւանի ժամանակով 20:15-ից Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում կմեկնարկի Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչները: Եզրափակիչի ուղեգրերի համար Հայաստանից կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ): Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ: Արթուր Ալեքսանյանն ու Գաբրիել Կինդելանը նախորդ անգամ մրցագորգում հանդիպել են 2023 թվականին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնության…

Կարդալ ավելին

Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն

Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Հայկ Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն։ Հայկ Սանոյանի կենսագրությունը ստորև․ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր Քսանութը հոկտեմբեր, 1991 թվական, Կապան Աշխատանքային գործունեություն 2016 թվականին  աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։ 2016–2017 թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որպես դատավորի օգնական։ 2017–2018 թվականներին աշխատել է Էյ Էմ իրավաբանական ընկերությունում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։ 2018–2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 12-ական, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու կամ դրա…

Կարդալ ավելին

Բաքուն շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ազատություն»

Բաքուն շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը. «Ազատություն»

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», – «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի  մաքսանենգության դեպք

Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կազմված նյութերը փոխանցվել են…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում արձանագրված խախտումը (արտադրամասը չի ունեցել աշխատակիցների համար հանդերձարան), շտկվել է։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ Լրատվություն      

Կարդալ ավելին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։ Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։ «Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,-գրել է դեսպան Դըկոտինյին։

Կարդալ ավելին

ԵՄ-ը նոր անհատական պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի դեմ ներքին բռնաճնշումների պատճառով

ԵՄ-ը նոր անհատական պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի դեմ ներքին բռնաճնշումների պատճառով

ԵՄ Խորհուրդը երկուշաբթի որոշել է սահմանափակիչ միջոցներ մտցնել եւս 8 մարդու դեմ Բելառուսում՝ ներքին բռնաճնշումների եւ մարդու իրավունքների խախտումների հետ կապված։ Ինչպես գրել է «Европейская правда»-ն, այս մասին տեղեկացրել են  ԵՄ Խորհրդում։ Սահմանափակիչ միջոցները մտցվել են ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի երկու տեղակալների նկատմամբ։ Վարչությունը գլխավոր մարմիններից մեկն է, որը պատասխանատու է Բելառուսում քաղաքական հետապնդումների համար, ներառյալ անօրինական ձերբակալությունները եւ դաժան վերաբերմունքը ակտիվիստների նկատմամբ, այդ թվում կտտանքները։ Այսօրվա ցուցակներում…

Կարդալ ավելին

Վերին Լարսի անցակետում մոտ 800 հայկական բեռնատար է կուտակվել. մաքսային կցորդ

Վերին Լարսի անցակետում մոտ 800 հայկական բեռնատար է կուտակվել. մաքսային կցորդ

Ռուսական կողմի Վերին Լարսի անցակետում մոտ 3 հազար բեռնատար է կուտակվել, այդ թվում՝ 800 հայկական բեռնատար։ Այս մասին օգոստոսի 5-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա պարզաբանեց, որ սա ավելի օբյեկտիվ տեղեկատվություն է, քան նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ հերթում է մոտ 4 հազար բեռնատար, այդ թվում՝ մոտ 1,1 հայկական բեռնատար։ «Իրական թիվն ավելի քիչ է»,- վստահեցրեց Հակոբյանը։ Մաքսային կցորդը հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան…

Կարդալ ավելին

Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում. Էրդողան

Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Մեր ժամանակների Հիտլեր Նեթանյահուի ստերին այսօր ծափահարողները չի կարողանալու մաքրել այս սև բիծը: Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում, որ պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է  Թուրքիայի նախագահ՝ չնշելով, որ Թուրքիան ինքն է պատասխանատու Հայոց ցեղասպանության համար, ինչը, սակայն, շարունակում է համառորեն հերքել։ Էրդողանը…

Կարդալ ավելին
1 108 109 110 111 112 570