Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երկրների արդարադատության նախարարները սեպտեմբերի 5-ին Վիլնյուսում կայանալիք միջազգային համաժողովում ծրագրում են քննարկել Ուկրաինայում Ռուսաստանի միջազգային հանցագործությունները հետաքննող Հատուկ տրիբունալի ստեղծման հետագա քայլերը: Այս մասին հայտնում է լիտվական LRT հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարության հայտարարությանը։ Նախարարության համաձայն՝ «Ուկրաինայում միջազգային հանցագործությունների համար պատասխանատվություն» բարձր մակարդակի համաժողովը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Լիտվայի նախագահության առանցքային իրադարձություններից մեկն է։ Լրագրողները նշել են, որ համաժողովի ընթացքում ԵԽ արդարադատության նախարարները կքննարկեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված ագրեսիայի համար քրեական…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ. ԿԱՍԵՑՎԵԼ Է
Անհատ ձեռնարակատեր Լիանա Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գյուղ Ակներ) իրականացված վերահսկողական միջոզառումների ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները հատնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք հակասում են իրավական ակտերով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կենդանիների (այդ թվում՝ կրծողների և միջատների) ներթափանցումը, -հատակների, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մասնիկների թափվելուց, բորբոսի…
Կարդալ ավելինԴոլարի ու ռուբլու փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 387.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.86 դրամ (աճել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.88 դրամ (աճել է 1.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (նվազել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389.5-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-427 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ
Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: «Արդյունքում՝ կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։ Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։ Փաստաթղթերը…
Կարդալ ավելինԲջջային հեռախոսի երկարատև օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը. HealthDay
Գիտնականները կապ չեն գտել բջջային հեռախոսների օգտագործման և ուղեղի քաղցկեղի միջև, հայտնում է HealthDay-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվերով գիտնականները վերլուծել են հինգ հազար հետազոտություններ, որոնք հրապարակվել են 1994-ից 2022 թվականներին: Նրանք փորձում էին պարզել, թե արդյոք անլար էլեկտրոնիկայի (ներառյալ բջջային հեռախոսների) ռադիոհաճախականությունների ազդեցությունը կարող է մեծացնել ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հեղինակները կենտրոնացել են 63 ուսումնասիրությունների վրա: Նրանք չեն հայտնաբերել ռիսկի բարձրացում նույնիսկ երկարաժամկետ (10 տարի և ավելի) կամ հաճախակի բջջային հեռախոս օգտագործելու դեպքում: Բացի…
Կարդալ ավելինԱստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են, «Ապառաժ»-ին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ «Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում…
Կարդալ ավելինՊԱՆՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՄԹԵՐՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինՀայտնի են Ամիօ Ժամանակաշրջանի 25 հաջողակները (ֆոտոշարք)
Ամիօ բանկն ամփոփել է իր մեկնարկային «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ և ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլերի, որի արդյունքում 800 դիմորդներից ընտրվել են 25 լավագույն մասնակիցները։ Բանկում հպարտությամբ հյուրընկալեցին ծրագրի հաղթողներին: Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները և ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվեցին…
Կարդալ ավելինՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ամալյա Փարեմուզյանին պատկանող կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Շնող) իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ շեղումներ: Այսպես. -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերի հնարավորությունը, -արտադրամասում տարանջատված չեն եղել հումքի ընդունման, պահման, տեխնալոգիական գործընթացի իրականացման և պատրաստի արտադրանքի փաթեթավորման և պահման տարածքները, -չի բացառվել կենդանիների (այդ թվում՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 5-ի երեկոյան սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին , հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +23+27, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերելը՝ +30+32,…
Կարդալ ավելին