Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը

Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Մանվել Բադեյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 29-ին Գավառում։ 1979 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետ, մաթեմատիկոսի որակավորումը։ 1979 թվականին եղել է ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման Գիտահետազոտական ինստիտուտում եղել է գիտաշխատող։ 1980-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին Երևանի լուսատեխնիկական գործարանում աշխատել…

Կարդալ ավելին

Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ. ՔԿ

Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ. ՔԿ

Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի…

Կարդալ ավելին

Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին

Թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ թղթե դոլարներով եւ եվրոներով չի կարելի մարդկանց կերակրել, սնունդ է պետք, փոխանցում է MK-ն։ Նրա խոսքով, դրա համար եվրոպացի քաղաքական գործիչները ստիպված են համաքաղաքացիներին համոզել քիչ ուտել եւ ավելի քիչ լողանալ։ «Այս թղթիկներով կերակրել չի կարելի: Իսկ արեւմտյան սոցիալական ցանցերի վիրտուալ ուռճացված կապիտալիզացիայով անհնար է տուն տաքացնել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Ուրբաթ օրը Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման…

Կարդալ ավելին

Նենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան

Նենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի Նենսի Փելոսիի հայաստան այցը որեւէ կապ չունի որեւէ տրամադրության հետ: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Փելոսիի այցը ընկալվեց որպես Հայաստանի ցանկություն՝ փոխել իր արտաքին քաղաքական կուրսը, անգամ նշվում էր, որ դրանով Հայաստանը Ռուսաստանին իր տեղը ցույց տվեց: «Չմոռանանք, որ Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի կամ շրջանակի շատ ակտիվ ներկայացուցիչ է: Նրա հետ եկել էին մարդիկ, որոնց Հայաստանում շատ լավ են ճանաչում:…

Կարդալ ավելին

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:  Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է երեք զինծառայող։

Կարդալ ավելին

Բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա․ Նիկոլ Փաշինյան

Բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բանակում ո՛չ բահի, ո՛չ քլունգի, ո՛չ հագուստի, ո՛չ կոշիկի խնդիր չկա, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ–ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո խոսվում էր, որ զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն, արդյո՞ք այս անցած երկու տարին բավարար չէին այդ ամենն անելու համար։ «Ես այդ բոլոր հրապարակումների արդյունքում երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը,…

Կարդալ ավելին

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ

Գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին ատլասը, որը նկարագրում է կապը սնկերի եւ  քաղցկեղի 35 տեսակների միջեւ։ Սնկերը հաճախ առկա են մարդու ուռուցքներում եւ կարող են օգտագործվել որպես գործիք ապագայում քաղցկեղը հայտնաբերելու, ախտորոշելու եւ նույնիսկ բուժելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Հետազոտական ​​թիմը, որը գլխավորում են Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական դպրոցի եւ Իսրայելի Ռեհովոտ քաղաքի Վայզմանի գիտության ինստիտուտի գիտնականները, նշել է, որ քիչ բան է հայտնի սնկային միկրոօրգանիզմների կամ միկոբիոտայի դերի մասին, որը…

Կարդալ ավելին

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց…

Կարդալ ավելին

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

«Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում.ամեն ինչ անելու ենք հրամանը կատարելու համար»-, այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը նշել է նաև, որ ադրբեջանական վերջին ահաբեկչական հարձակման դեպքում ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:

Կարդալ ավելին

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

Ադրբեջանը հստակ թիրախավորել է Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը և հրթիռակոծել. նախարար

«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ կիսով չափ աշխատեցնել»,- Հայաստանում հավատարմագրված դեպանների՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել…

Կարդալ ավելին
1 461 462 463 464 465 572