ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, համաձայն որի՝ տվյալ անձինք Մետրոպոլիտենի հավաքակայանում պետք է իրականացնեին…
Կարդալ ավելինԱՀԿ-ն 2,6 անգամ բարձրացրել է 2025 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձրացրել են 2025 թվականի համաշխարհային առևտրի շրջանառության իրենց կանխատեսումը 0,9%-ից մինչև 2,4%: Դրա մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում: Ըստ զեկույցի՝ համաշխարհային առևտուրը 2025 թվականի առաջին կեսին գերազանցել է սպասումները՝ «արհեստական բանականությանն առնչվող ապրանքների ծախսերի աճի, մաքսատուրքերի բարձրացումից առաջ Հյուսիսային Ամերիկայից ներմուծման կտրուկ աճի և աշխարհի մնացած մասի միջև առևտրի կայուն աճի շնորհիվ»: Այս ֆոնին «ԱՀԿ տնտեսագետները բարձրացրել են 2025 թվականի առևտրի աճի իրենց կանխատեսումը մինչև 2,4%»: Օգոստոսին նրանք կանխատեսել էին…
Կարդալ ավելինՀայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 անձ. ՊԵԿ
Հոկտեմբերի 7-ի դրությամբ 2024 թվականի եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 Ֆիզիկական անձ. ՊԵԿ Նրանցից 46 հազար 43–ը իրենց կատարած սոցիալական ծախսերի համար փոխհատուցում են ստացել։ Ընդհանուր վերադարձված գումարը կազմել է 3,923 միլիոն դրամ։ Նշենք, որ 2024 թվականի համար հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն ավելի քան 700 հազար քաղաքացիներ։
Կարդալ ավելինԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Մայոնեզ»-ի արտադրությունը, կասեցվել…
Կարդալ ավելինԲԵԼԳՐԱԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցել է Եվրոպայի տարածաշրջանում կենդանիների անդրսահմանային առաջնահերթ հիվանդությունների հարցերով փորձագիտական մշտական խմբերի (GF-TADs) տարածաշրջանային առաջին համաժողովին։ Մասնակիցները ներկայացրել են անասնահամաճարակային իրավիճակը իրենց երկրներում, ինչպես նաև դաբաղի, խոզերի աֆրիկյան ժանտախտի, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի, կատաղության, հանգուցային մաշկաբորբի, թռչնագրիպի դեմ պայքարի մեխանիզմները։ Քննարկումների ընթացքում շեշտվել է կանխարգելիչ միջոցառումների՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման, վայրի կենդանիների դիակների հավաքման և ոչնչացման, պարբերական մոնիթորինգների, արագ արձագանքման խմբերի գործարկման, անասնահամաճարակային քարտեզագրման ու…
Կարդալ ավելինAMIO EASY. մեծ հնարավորություններ, մեծ քայլերի համար
Հաջողված բիզնես պատմությունները սկսվում են ճիշտ ժամանակին կայացրած որոշումներից: Քայլ առաջ լինելու համար պետք է արագություն, վստահություն և ճիշտ գործընկեր: Ամիօ բանկը ներկայացնում է Amio Easy բիզնես վարկը՝ արագ, ճկուն և պարզ ֆինանսավորում, որը կօգնի իրականացնել Ձեր բիզնես նպատակները և ընդլայնել հնարավորությունները: Ինչու՞ ընտրել Amio Easy բիզնես վարկը. Վարկը տրամադրվում է առանց ֆինանսական վերլուծության Արագ հաստատում՝ ընդամենը մի քանի քայլով Ճկուն պայմաններ՝ հարմարեցված Ձեր բիզնեսի կարիքներին Արժույթի ընտրության հնարավորություն՝ ՀՀ…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա): Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։ Մասնավորապես՝ •արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից, •շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները բավարարող նյութերից, • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը…
Կարդալ ավելին«Էրեբունի-Երևան 2807»-ի եզրափակիչ տոնական համերգը՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. «Սիրահարվելու քաղաք»» օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ Թաթա Սիմոնյանը։ Միջոցառումը կավարտվի շքեղ հրավառությամբ։ Կից՝ տեսանյութի հղումը. https://www.facebook.com/reel/1614064106227424
Կարդալ ավելին








