Հունիսի 28-ին` ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 413 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Հունիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 96, չամրակապված վարելու՝ 1126, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 481, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80 և 1754 այլ իրավախախտում։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՀայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում. Սամվել Կարապետյանը՝ ՔԿՀ–ից
Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությունն է արել պաշտպանության խորհրդի միջոցով. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում: Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հուլիսի 1-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19+23,…
Կարդալ ավելինG7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից
Միացյալ Նահանգները եւ G7-ի մյուս երկրները համաձայնության են եկել, որ ամերիկյան ընկերությունները կազատվեն խոշոր կորպորացիաների համար նախատեսված գլոբալ նվազագույն հարկի վճարումից, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության՝ G7-ի ներկայիս նախագահության շրջանակում տարածված հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվել է, որ «յոթնյակի» նոր պլանը ճանչում է ԱՄՆ գործող օրենքները նվազագույն հարկի մասին եւ ուղղված է միջազգային հարկային համակարգի կայունության բարձրացմանը։ Ակնկալվում է, որ Վաշինգտոնն ի պատասխան կհրաժարվի «հարկային վրեժխնդրությունից», որը ներառված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «մեծ, հիանալի» օրինագծում՝…
Կարդալ ավելին«Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնելու գործընթացը». Տիգրան Ավինյան
Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը: Թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված այս նախագիծը համայնքային ծառայությունների միասնական հարթակ է, որը մուտք գործելով, քաղաքացիները կարող են տեսնել իրենց պատկանող բոլոր գույքային միավորները, տրանսպորտային միջոցները, տվյալներ աղբահանության վճարների վերաբերյալ, առկա պարտավորություններն ու վճարումներ կատարել: Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն: Հարթակը գործիքակազմով հնարավոր է ընտրել ցանկացած ծառայություն, ստեղծել դիմումներ, ներկայացնել քաղաքապետարան,…
Կարդալ ավելին«Ֆրանսիական ռիթմեր». նորարարական ցուցադրություն՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Տերյան» մշակութային կենտրոնն իրականացնում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնամասշտաբ ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձևաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական…
Կարդալ ավելինԿստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհի միջև՝ ապահովելով հավասար հնարավորություններ բոլոր երիտասարդների համար։ Այն ոչ միայն կբացահայտի տաղանդավոր երաժիշտներին, այլև կլինի ոգեշնչող նախագիծ` դասական երաժշտությունը…
Կարդալ ավելին8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած-մանրացրած մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆԹԱՊՈՒՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական…
Կարդալ ավելին









