Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

Կարդալ ավելին

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազությանը

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազությանը

  «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի անունը: «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու փաստական հիմքերից։…

Կարդալ ավելին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին.Datalex

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին.Datalex

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է  Datalex տեղեկատվական համակարգում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով,…

Կարդալ ավելին

Կիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Կիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ…

Կարդալ ավելին

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

  ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան) ու Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան): ՀՀ թիմի բոլոր մասնակիցներն…

Կարդալ ավելին

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

  Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Ալբերտ Գևորգյանը, իսկ մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Տիգրան Հակոբյանը և Ալբերտ…

Կարդալ ավելին

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։   Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների արդյունքում բացվել են Սբ Սիոն եկեղեցու հյուսիսային, պարսպապատերի արևելյան հողածածկ մուտքերը։ Եկեղեցու պարագծով կատարված պեղումներից հայտնաբերվել են նաև տապանաքարեր,…

Կարդալ ավելին

Նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում անձնվեր ծառայության համար․ ամփոփվել է ՆԳՆ Արարատի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը(Տեսանյութ)

Նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում անձնվեր ծառայության համար․ ամփոփվել է ՆԳՆ Արարատի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը(Տեսանյութ)

Հուլիսի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրահանգավորմանը։ ՆԳ նախարարը պարեկներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը միջպետական ու համայնքային ավտոճանապարհներին՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու և տուժողների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով։ Հանձնարարել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության գործառույթներին չվերաբերող խնդիրներ նկատելիս պատշաճ արձագանքել ու տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի խնդրին լուծում տալու նպատակով տեղեկացվեն նաև պատկան…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (Տեսանյութ)

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (Տեսանյութ)

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 350, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 540 և 1602 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…

Կարդալ ավելին

Հաճախ տրվող հարցեր պատասխանները . Հանձնաժողով

Հաճախ տրվող հարցեր պատասխանները . Հանձնաժողով

Ե՞րբ է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը քննարկում տնտեսավարող սուբյեկտի կողմից վարած գնային քաղաքականության հիմնավորվածությունը Ե՞րբ է տնտեսավարող սուբյեկտը համարվում գերիշխող դիրք ունեցող. Ե՞րբ Հանձնաժողովը առհասարակ չի քննարկում տնտեսավարող սուբյեկտի գնային քաղաքականության հիմնավորվածությունը Հաճախ տրվող հարցերի պատասխաններին ծանոթացեք ինֆոգրաֆիկայում՝

Կարդալ ավելին
1 97 98 99 100 101 827