ՌԴ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ

ՌԴ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո ներմուծվող խմբաքանակներին։ Մինչ այդ ներմուծված արտադրանքի նկատմամբ սահմանափակումը չի գործում։ Հիշեցնենք՝ այդ խմբաքանակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, որի համար տրվել է իրացումն արգելելու,…

Կարդալ ավելին

Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով

Անվճար թվային քարտեր Ամիօ բանկից՝ 4 արժույթով

Աշխարհն օրեցօր շարժվում է դեպի թվայինը։ Գնումներ, վճարումներ, նույնիսկ ֆինանսական ծառայություններ՝ ամեն ինչ դառնում է հասանելի մեկ հպումով։ Թվային լուծումները մեր առօրյան դարձնում են ավելի արագ, հարմար և անվտանգ։ Ամիօ բանկը նույնպես շարունակում է խթանել թվային լուծումների կիրառումը՝ գնահատելով իր հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը։ Ամիօ բանկում թվային (Digital) քարտ բացելն անվճար է՝ ՀՀ ռեզիդենտ անձանց համար։ Կարող ես ընտրել այն արժույթով քարտը, որը քեզ համար ամենահարմարն է՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի։…

Կարդալ ավելին

ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից. Փաշինյան

ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Սերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյան

Սերժականները հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր. եկեղեցու հայրենիքը Հայաստանն է. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած մտքին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից: «Փաստորեն սերժականները (մեջբերված անձը ՀՀԿ նախկին պատգամավոր է) հիմա էլ որոշել են Մայր Աթոռը տեղափոխել այլ երկիր: Առանց շատ խորանալու ուզում եմ ասել, որ, ո՛չ, հարգելի՛ սերժականներ, Մայր Աթոռը չի տեղափոխվելու այլ երկիր: Մայր Աթոռը մաքրվելու է ձեր կամակատարներից ու մնալու է Հայաստանի Հանրապետությունում: Գուցե Կտրիճ Ներսիսյանը…

Կարդալ ավելին

Հայ առաքելական եկեղեցու Սփյուռքի թեմական առաջնորդները կժամանեն Հայաստան

Հայ առաքելական եկեղեցու Սփյուռքի թեմական առաջնորդները կժամանեն Հայաստան

Ըստ լուրերի Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերի առաջնորդները կժամանեն Հայաստան՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով թեմական խորհրդակցական հավաք իրականացնելու համար: Մեզ հայտնի դարձավ, որ սփյուռքում մեծ հեղինակություն վայելող թեմական առաջնորդները՝ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդը, հույս ունեն բանակցություններ վարել և իրենց ազդեցությունն օգտագործելով փորձել կարգավորել Նիկոլ Փաշինյան- Եկեղեցի հակամարտությունը: Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր խորհրդակցությունները…

Կարդալ ավելին

ՀԷՑ աշխատակիցները թող հանգիստ լինեն, իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն.Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

ՀԷՑ աշխատակիցները թող հանգիստ լինեն, իրենց խախտված իրավունքները կվերականգնվեն.Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար: «Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ…

Կարդալ ավելին

Վահագն Խաչատուրյանը Առևտրի Միջազգային Պալատի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ բիզնես միջավայրին վերաբերող հարցեր

Վահագն Խաչատուրյանը Առևտրի Միջազգային Պալատի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ բիզնես միջավայրին վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման համաժողովի շրջանակներում հանդիպել է Առևտրի Միջազգային Պալատի (ICC) Գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային առևտրի պալատի հայաստանյան ազգային կոմիտեի Գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը: Միջազգային Առևտրի Պալատը (ICC) աշխարհի խոշորագույն բիզնես կազմակերպությունն է, որը ներկայացնում է ավելի քան 45 միլիոն ընկերություն՝ 170-ից ավելի երկրներում։ 1919 թվականից ի վեր ICC-ն խթանում է միջազգային առևտուրը, պատասխանատու բիզնես…

Կարդալ ավելին

Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Շահավետ պայմաններով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Ամիօ բանկը միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է բիզնես վարկ, որը նախատեսված է թե´ շրջանառու միջոցների համալրման, թե´ բիզնեսում ներդրումներ կատարելու համար՝ արտադրության ընդլայնում, սարքավորումների ձեռքբերում, տարածքի արդիականացում և այլն։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝ մինչև 260 մլն ՀՀ դրամ, 11.5%-12.5% շահավետ տոկոսադրույք և 12-60 ամիս մարման ժամկետ: Մինչև 10 մլն դրամի չափով բիզնես վարկերը տրամադրվում են առանց գրավի` միայն անձնական երաշխավորությամբ։ Իսկ մինչև 5 մլն դրամի դեպքում անհրաժեշտ է նվազագույնը մեկ երաշխավոր: Վարկերը…

Կարդալ ավելին

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

Մեր տեղեկություններով օրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ Նշենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելու փոխարեն «քաղաքական խարդավանքներով» զբաղվելու համար: Դա արվել է այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր Երևանում կայանալիք երթի մասին՝ երկրում տեղի ունեցած անարդարությունների և անօրինականությունների դեմ: Նա քաղաքացիներին կոչ էր արել հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու)…

Կարդալ ավելին
1 118 119 120 121 122 827