«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ

«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ

Նոյեմբերի 26-ին կայացավ «Արմենիկում» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում քննարկվեց ընկերության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։ Հաշվետու տարում ընկերությունն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ, ինչը նախատեսված ցուցանիշը գերազանցել է կրկնակի չափով։ 2024 թվականին ընդհանուր եկամուտները կազմել են 101,8 մլն դրամ՝ ապահովելով 14.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 2022 թ. օգոստոսին։ Ընկերությունն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում։

Կարդալ ավելին

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. FIP

«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. FIP

Սպառողների հաշվիչների ցուցմունքները հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել։ Այս մասին գրում է FIP–ը։ Կայքը,. Մասնավորապես, նշել է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու մասին որոշումը հանրայնացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նոյեմբերի 20-ին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը և հարցազրույցում ներկայացնում էր՝ ինչո՞ւ են ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Որպես լիցենզիայից զրկելու հիմք Մեսրոպյանը 6 պատճառներից մեկի մասին խոսելիս ասել է․ «Բանից պարզվում է՝ 2025 թվականի հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային…

Կարդալ ավելին

2026-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի մասին տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում. ՊԵԿ

2026-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի մասին տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեն «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև  ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։ ՊԵԿ–ից   հայտնում են, որ եթե ստացողը…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր

Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…

Կարդալ ավելին

Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ

Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ

Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտվում կա։ Հայր Սուրբը նշեց, որ միշտ կուռ է եկեղեցին։ Լրագրողի հարցին՝ «մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքեց. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։ «Փառք տվեք Աստծուն»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի

Երևանի քաղաքապետարանն այս պահին անձնական ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն արգելելու որոշում չունի

Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում ներկայում չունի։  Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ «Ներկայում նման սահմանափակում կիրառելու մասով որոշում չկա»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում առկա խցանումների հարցը լուծելու նպատակով որոշակի սահմանափակումներ կկիրառվեն անձնական ավտոմեքենաների օգտագործման…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.  Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25%  Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ  Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ  Քանակը՝ 25,000 հատ  Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս  Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս  Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…

Կարդալ ավելին

ՄՍՇՊՀ-ն  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ  թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով

ՄՍՇՊՀ-ն  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ  թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայությունների ոլորտի բարելավման նպատակով

Թվային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մարտահրավերներն ուսումնասիրելու և ոլորտի բարելավմանն ու սպառողների շահերի հուսալի պաշտպանությանն ուղղված արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  Yandex Go-ի հետ ստեղծել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբն ուսումնասիրում է շուկայի կարգավորման մոտեցումները՝ շուկայի բոլոր մասնակիցների, առաջին հերթին՝ ուղևորների և վարորդների համար առավել կանխատեսելի և բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Նախատեսվում է ներդնել գործիքներ, որոնք կբարձրացնեն գործընթացների թափանցիկությունը և ոլորտի արդյունավետությունը։ Այս աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ կյանքի…

Կարդալ ավելին

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

Նշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

  Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը  ներկա են եղել  Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…

Կարդալ ավելին

«DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ

«DaoBit», «Orbis» և «GKGD» ընկերությունների վերաբերյալ

Կենտրոնական բանկի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «DaoBit», «Orbis» (Orbis Exchange), «GKGD» անվանումով ներկայացող ընկերությունները հանդես են գալիս  դրամական միջոցների ներգրավման դիմաց հավելյալ բարձր եկամտաբերությամբ գումարների վերադարձի հրապարակային առաջարկով: Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերություններին չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջիններս գործում են ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս: Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և  օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական…

Կարդալ ավելին
1 50 51 52 53 54 826