Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց։ Ըստ այդմ, 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի նկատմամբ։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Նշենք, որ այս տարվա հունիսին արդեն իսկ 6 ամսով…
Կարդալ ավելինՈչ բոլոր քաղաքացիները 2026–ին անկանխիկ առևտրի դեպքում 2% հետվճար կստանան. Ի՞նչ պայման է դրել պետությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։ Այն ենթադրում է, որ քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կարող են ստանալ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ սա վերաբերվում է միայն ԱՐՔԱ համակարգում ներառված քարտերին։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի ստվար մասը հետվճար ստանալու հնարավորությունից զրկված կլինի։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է,…
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։ ««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը: Հայաստանը…
Կարդալ ավելինԱդրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից. ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջանցի տնտեսագետ Խալիդ Քարիմլին haqqin.az-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մոտ ապագայում կարող է սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրը։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջան հայկական արտահանման ներուժը գնահատելիս նախ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանից այլ երկրներ արտահանման ընդհանուր կառուցվածքը։ «Հայկական արտահանման մեծ մասը՝ մոտավորապես 60-65%-ը, կազմում են թանկարժեք քարերն և մետաղները, դրանց թվում՝ ոսկին, արծաթը և այլն։ Բայց եթե մենք դա գնենք, ի՞նչ պետք է դա անենք։ Բնականաբար, մեզ…
Կարդալ ավելինԿյանքից հեռացած քաղաքական գործչի կինը ոստիկաններին հայտնել է, որ իրենից հшփշտակել են մոտ 6 մլն դրամ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին ոստիկանություն է դիմել ՀՀ հայտնի վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը և հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ «WhatsApp» հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ, որպեսզի կարգավորվեն վերջինիս՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապնվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։ Արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ և հայտնել, որ բանկերից 1 մլն…
Կարդալ ավելինԱմիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից
Ամիօ բանկը ներկայացնում է Ամիօ փաթեթներ պրոդուկտը։ Սա լուծում է յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից բանկային ծառայություններից օգտվում եք ամեն օր, թե միայն անհրաժեշտ պահին։ Փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր ու հաշիվներ, ճամփորդական արտոնություններ, արտահերթ սպասարկում, բարձր տոկոսադրույքով ավանդներ, ցածր տոկոսադրույքով վարկեր և շատ ավելին։ Active, Pro, Exclusive․ երեք փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս ընտրել հենց Ձեզ հարմար բանկային լուծումը՝ ըստ Ձեր կենսակերպի ու ֆինանսական պահանջների։ Active․ այն…
Կարդալ ավելինԱռաջատարներին արժևորելու ժամանակը
Առաջատարներին արժևորելու ժամանակը․ Ովքեր արժանացան «Ազգային վարկանիշ» կոչմանը Օրեր առաջ մեկտեղվել էին տնտեսության, առողջապահության, մշակույթի և հանրային ոլորտներում գործունեություն ծավալող և ակնառու հաջողությունների հասած անհատներ, որի նպատակն էր խրախուսել և մրցանակներ հանձնել ոլորտի առաջատարներին։ Կազմակերպիչը՝ Էյ Էյ Դի Փրոջեքթ ընկերությունն է, որը տարեվերջյան միջոցառման շրջանակներում ամփոփեց կարևոր ու հաջողված նախագծերը և «Ազգային վարկանիշ» անվամբ մրցանակներ ու հուշամեդալներ հանձնեց վաստակավոր բժիշկների, մշակութային գործիչների, գործարարների և հանրային ծառայողների։ Ամանորյա երեկույթը մեկնարկեց նախ հայ բժիշկների մեծարմամբ։ Ներկայացվեց ընկերության…
Կարդալ ավելին«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները.Տեսանյութ
«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան: Այս համատեքստում անհնար է չանրադառնալ նախորդ տարիներում և ընթացիկ տարում համայնքներում իրականցվող կառավարության սուբվենցիոն շինարարական աշխատանքներին և նրանց որակի վերահսկմանը , որը կարևոր նախապայման է ծրագրերի պատշաճ իրականացման համար: Նախագծերով հաստատաված շինարարական աշխատանքների որակի և նրանց ընթացքին հետևելու ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ կարևոր աշխատանք են իրականացնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները ,…
Կարդալ ավելինՆոր մերտրոյի կայարարններին ընդառաջ
Կառավարության ֆինանսավորմամբ 2024–025 թվականներին Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման ծրագրի շրջանակում չորս կայարաններում ամբողջությամբ փոխարինվել են շարժասանդուղքները։
Կարդալ ավելինՀովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»
Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան 97–ամյակը: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի…
Կարդալ ավելին









