Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…
Կարդալ ավելին«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ…
Կարդալ ավելինAmio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…
Կարդալ ավելինՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը․ խախտելու դեպքում նախատեսվում է խիստ պատասխանատվություն
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսաբացին Արարատյան և Շիրակի դաշտավայրերում սպասվում է կարճատև մառախուղ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկային ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մինչդեռ մյուս շրջաններում էական փոփոխություններ չեն լինի։ Ինչպես հաղորդեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը -4-9, ցերեկը +8+12…
Կարդալ ավելինՄոսկվան արձագանքել է Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու Վարշավայի որոշմանը
Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակմանը ի պատասխան՝ Մոսկվան կրճատելու է ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Որպես փոխադարձ միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը», – ասել է ռուս դիվանագետը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեհաստանը փորձում է զրոյացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և Մոսկվան այդ առիթով կարող է միայն ափսոսանք հայտնել։ «Լեհաստանի հետ…
Կարդալ ավելինՀաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս և հաստատել նույնականացման քարտի արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները։ Քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները, անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին, սպասվող նորարարություններին։ Նախարարը…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. Զոհվել է 3, վիրավորվել՝ 31 մարդ
ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 18-19-ը բացահայտել են 148 հանցագործություն: Մասնավորապես՝ 48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,…
Կարդալ ավելինԼևոն Ռուբինյանը ամփոփում է Ամիօ բանկի գործունեության 2 տարին.Տեսանյութ
Ամիօ բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանը Ամիօ բանկի գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում խոսել է բանկի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագայի պլանների մասին։ Իր խոսքում Լևոն Ռուբինյանը նշել է, որ Ամիօի գլխավոր ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է։ Բանկի հանդեպ բարձր վստահության ցուցիչ է նաև ավանդների մեծ պորտֆելը․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջատարներից է։ Ամիօ բանկի առաջատար պրոդուկտներից է նաև AMIO Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ…
Կարդալ ավելինGRIN2A գենի մուտացիաները կապված են մի շարք հոգեկան խանգարումների հետ․ MolPsy
Լայպցիգի բժշկական կենտրոնի Մարդու գենետիկայի ինստիտուտի ղեկավարած գիտնականների թիմն առաջին անգամ ապացուցել է, որ GRIN2A գենի մուտացիան կարող է անմիջականորեն հանգեցնել տարբեր հոգեկան խանգարումների։ Արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry գիտական ամսագրում։ Նախկինում համարվում էր, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են շիզոֆրենիան, դեպրեսիան և տագնապային խանգարումները, զարգանում են միայն բազմաթիվ գենետիկական և արտաքին գործոնների ազդեցության ներքո։ Նոր հետազոտությունը հերքում է այս պատկերացումը։ Գիտնականները վերլուծել են GRIN2A գենի փոփոխություններով 121 պացիենտի տվյալներ, որը կարգավորում է NMDA-ընկալիչների՝ գլխուղեղում ազդանշանների…
Կարդալ ավելին









