Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն

Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձեի փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով: Դատախազությունից  հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է կարճատև անձրև։

Կարդալ ավելին

Հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը քննարկել և համաձայնություն է տվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են։

Կարդալ ավելին

Ինչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացահայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը

Ինչո՞ւ է ներքին ձայնը դառնում օտար. գիտնականները բացահայտում են շիզոֆրենիայի գաղտնիքը

Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են հրապարակել, որն ամենահամոզիչ ապացույցներն է տրամադրում այն ​​մասին, որ շիզոֆրենիայի ժամանակ լսողական հալյուցինացիաները, կամ «ձայներ լսելը», կարող են պայմանավորված լինել ուղեղի՝ սեփական ներքին ձայնը ճանաչելու կարողության խանգարմամբ։ «Schizophrenia Bulletin» ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները պնդում են, որ այս բացահայտումը կարող է կարևոր քայլ դառնալ դեպի կենսաբանական մարկերների բացահայտումը, որոնք ցույց են տալիս շիզոֆրենիայի առկայությունը։ Սա շատ կարևոր է, քանի որ ներկայումս գոյություն չունեն արյան թեստեր, ուղեղի սքանավորումներ կամ…

Կարդալ ավելին

Քաղցկեղի բջիջները մարդու ՌՆԹ-ն օգտագործում են որպես շինանյութ. Nature Communications

Քաղցկեղի բջիջները մարդու ՌՆԹ-ն օգտագործում են որպես շինանյութ. Nature Communications

Թեքսասի A&M-ի (Texas A&M Health) գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղի որոշ տեսակներ ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) մոլեկուլներն օգտագործում են անսովոր ձևով՝ որպես շինանյութ՝ բջիջների ներսում ուռուցքի աճը արագացնող առանձնահատուկ հեղուկանման կառուցվածքներ ստեղծելու համար։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications բժշկագիտական հանդեսում։ Սովորաբար ՌՆԹ-ն ծառայում է սպիտակուցի սինթեզի համար գենետիկ տեղեկատվություն կրող «մեսենջեր»։ Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ երիկամների քաղցկեղի ագրեսիվ ձևի՝ տրանսլոկացիոն երիկամային բջջային քաղցկեղի (TRCC) դեպքում՝ ՌՆԹ-ն առևանգվում է և վերածվում բջջային կորիզում «կաթիլային կենտրոնների» ձևավորման համար…

Կարդալ ավելին

2026-ից զինծառայությունը կդառնա 1.5 տարի. ընդդիմությունը մտահոգություններ ունի

2026-ից զինծառայությունը կդառնա 1.5 տարի. ընդդիմությունը մտահոգություններ ունի

Այս ձմեռային զորակոչին բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը: «Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», – այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին էր շրջանառության մեջ դրել զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծն այն հիմնավորմամբ, որ պայմանագրային զինծառողների թիվն է աճել, գրավիչ քայլեր են արել այդ…

Կարդալ ավելին

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակությունը․ 7 անձ ձերբակալվել է

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակությունը․ 7 անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց: «Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ…

Կարդալ ավելին

Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային: Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝ Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ…

Կարդալ ավելին

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Երևանի պարեկների բացահայտումը

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 3․15-ին, Բաբայան փողոցում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մի մեքենա։ 19-ամյա վարորդը ներկայացրել է օտարերկրյա վարորդական իրավունքի կեղծ վկայական։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԻԳԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԻԳԻԹ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ.Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Կարագ սերուցքային 82.5%» (արտադրված 30․09․2025) ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով, «Պանիր Լոռի» (արտադրված 30․09․2025), «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված Չանախ պանրի տեխնոլոգիայով» (արտադրված 30․09․2025) և «Կաթ պարունակող կ/փ մթերք պատրաստված պանրի տեխնոլոգիայով (Շիրակ)» (արտադրված 30․09․2025) արտադրատեսակների…

Կարդալ ավելին
1 64 65 66 67 68 826