հուլիսի 27-ին` ժամը 13։00-ից մինչև 18։00-ն, Երևանի քաղաքապետարանի «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ը հրավիրում է միասին նշելու Վարդավառը: Տոնի առթիվ կկազմակերպվի ամենամյա դարձած «Ձնոցի» մեծ և գունեղ միջոցառում՝ տարբեր անակնկալներով: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք:
Կարդալ ավելին80 միլիոն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում․ կատարողը ձերբակալվել, ապա կալանավորվել է(Տեսանյութ)
Բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչեց հուլիսի 15-ի ժամը 16.27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներ ու պարեկներ մեկնեցին բանկի Վանաձորի մասնաճյուղ: Կատարվել էր հետևյալը: Ժամը 15.50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի: Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան,…
Կարդալ ավելինԲարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Ամիօ բանկը մշտապես առաջարկել է լավագույն պայմանները ավանդատուների համար։ Այժմ AMIO Mobile հավելվածում հնարավոր է ձևակերպել ավանդ՝ բացառիկ տոկոսադրույքներով։ AMIO Mobile հավելվածում գործում է բացառիկ առաջարկ՝ 6% տարեկան եկամտաբերությանբ ԱՄՆ դոլարով ավանդների (366-1095 օր ժամկետով) և մինչև 10․5% տարեկան եկամտաբերությամբ ՀՀ դրամով ավանդների համար (551-1095 oր ժամկետով): ԱՄՆ դոլարով ավանդի հատուկ տոկոսադրույքը գործելու է մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը, շտապե՛ք օգտվել հատուկ առաջարկից։ Հավելվածում ավանդ ձևակերպելը շատ պարզ է և արագ՝ տևում է…
Կարդալ ավելինՏոմսկի համալսարանն՝ ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի
Ի պատասխան «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակի՝ Տոմսկի համալսարանի պարբերականներում ադրբեջանցի հեղինակների կողմից հակահայկական և հակագիտական հոդվածներ հրապարակվելու վերաբերյալ, ստացվել է Տոմսկի համալսարանի ղեկավարության պատասխան նամակը։ Ի պատիվ Տոմսկի համալսարանի ղեկավար կազմի՝ «Գեղարդ» հիմնադրամի մատնանշած փաստերը քննության են առնվել հատուկ հանձնաժողովի կողմից։ Չհերքելով հիմնադրամի ներկայացրած խնդրահարույց դեպքերի առկայությունն ու ադրբեջանցի հեղինակների կեղծարարությունները՝ համալսարանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում ավելի պատասխանատու և զգուշավոր լինել նմանօրինակ հոդվածների նկատմամբ։ Մեր հորդորն է ադրբեջանցի հեղինակներին, ովքեր նշված համալսարանի պարբերականներում հակահայկական հոդվածներով են…
Կարդալ ավելին«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքը վրացական «The Caucasus and the World» ամսագրի հակահայկական հոդվածների հրապարակման կապակցությամբ
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի ազգային գիտական հիմնադրամ, Վրաստանի Գիտությունների ակադեմիա, Սուխումի պետական համալսարան (գործում է Թբիլիսիում), Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության ինստիտուտ։ Վրաստանում լույս տեսնող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են ավելի քան մեկ տասնյակ «գիտական» հոդվածներ, որոնք քաղաքականապես մոտիվացված, ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեն։ Այդ հրապարակումները ոչ միայն գիտական չեն, այլև պարունակում են բացահայտ կեղծիք, ընդգծված թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։ Ամսագրի գլխավոր խմբագիրը…
Կարդալ ավելինԵրաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով
Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԱՄՈՎ ԿԱԹ» ՍՊԸ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտում` Արձանագրվել է, որ՝ – արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, – հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել, – պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող…
Կարդալ ավելինԱբովյան և Պարոնյան փողոցներում կարգելվի մեքենանների կանգառը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Կարդալ ավելինՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, սննդամթերքի հետ շփման մեջ…
Կարդալ ավելինԱզգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում
Իր իշխանավարման 25 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է զսպման և վերահսկման համակարգված ու թիրախային քաղաքականություն: Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց։ Վերջինի իրացման նպատակով էլ հուլիսի 22-ն Ադրբեջանում «նշում են» որպես Ազգային մամուլի օր[1]։ Ադրբեջանում 2000-ական թվականների սկզբներին անկախ թերթերը ենթարկվել են տնտեսական ճնշման և տուգանքների։ Հետագայում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները, ձերբակալություններն ու, առհասարակ, մամուլի վերահսկման գործիքակազմն էլ…
Կարդալ ավելին








