«ՆԱԻՐԻ ԼԵՆԴԻ» ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ՆԱԻՐԻ ԼԵՆԴԻ» ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

  «Նաիրի լենդ» ՍՊԸ-ին (Արագածոտնի մարզ, գ․ Աղձք) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բևեռ էսկիմո», «Բևեռ կոն» «Սթար կոն», «Բրիկետ վանիլային» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Կարդալ ավելին

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։

Կարդալ ավելին

ԾԱՂԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԱՏՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

ԾԱՂԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԱՏՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ:     Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:     Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են:     Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԱՇԻՐ ՀՈՌԵԿԱ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԱՇԻՐ ՀՈՌԵԿԱ» ՍՊԸ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Տաշիր Հոռեկա ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Արմենակյան 127) և հայտնաբերել աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բույթի խախտումներ:   Ի մասնավորի՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,   սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի պահվել նորոգ վիճակում,   պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ…

Կարդալ ավելին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը 9 օրով արձակուրդ է մեկնում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը  9 օրով արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 21-25-ին կմեկնի արձակուրդ։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 21-25-ը ներառյալ և հուլիսի 30-ին: Էդուարդ Հակոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 383.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 448.91 դրամ (նվազել  է 1.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.92  դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-446 դրամով, վաճառվում է 452–457 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.75-4.89 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պահանջում է թուրքական բանտից ազատ արձակել իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը պահանջում է թուրքական բանտից ազատ արձակել իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) սկսել է առաջին քայլերը ձեռնարկել զինաթափման ուղղությամբ՝ փակելով չորս տասնամյակ տևած և ավելի քան 40 հազար մարդու կյանք խլած Թուրքիայի դեմ զինված պայքարի էջը։ Ուրբաթ օրը Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում տեղի ունեցավ արարողություն, որտեղ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 20-30 մարտիկ ոչնչացրին իրենց զենքերը՝ իշխանություններին հանձնելու փոխարեն։ Խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել խիստ անվտանգության միջոցառումների ներքո և, ինչպես սպասվում է, կտևի ամբողջ ամառ։ Քայլը հաջորդել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մայիսին զինված…

Կարդալ ավելին

ՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել

ՔՊ վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ, Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում հավաք է կազմակերպել

ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Գորիս քաղաք և այս պահին «Լաստիկալ» ռեստորանային համալիրում հանդիպում է ընթանում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Քիչ առաջ ժամանեց Փաշինյանը, այստեղ են որոշ նախարարներ, մասնավորապես, պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այստեղ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավորներ։ Թեպետ համաժողովը վաղն է նախատեսված, բայց ՔՊ վերնախավն այսօր է ժամանել։ Ռեստորանի տարածքում ոստիկանությունը…

Կարդալ ավելին

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է։ 54-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը…

Կարդալ ավելին

Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում

Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում

Ադրբեջանում շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ ճնշումներն ու հալածանքներն ամենևին էլ նոր երևույթ չեն։ Բաքուն մշտապես նպատակ է հետապնդել իր վերահսկողության տակ պահել հավատացյալներին, թույլ չտալ կրոնական արարողությունների ընթացքում երթերի անցկացումը՝ դրանք գործող վարչակազմի համար համարելով վտանգ ։ Աշուրայի սգո արարողության[1] օրն ադրբեջանական իշխանության կողմից շիա հոգևորականների ու հավատացյալների նկատմամբ վայրագության դրսևորման հերթական առիթն էր։ Բաքվի իշխանությունների հրահանգով Ադրբեջանում Աշուրայի օրը նշվել է հուլիսի 5-ին, թեպետ այն պետք է նշվեր հուլիսի 6-ին, ինչպես նշել են աշխարհի…

Կարդալ ավելին
1 111 112 113 114 115 827