Amio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից

Amio Era․ մասնագիտական խորհուրդներ փորձագետներից

Մեծ հետաքրքրություն, ակտիվ մասնակցություն, արդյունավետ համագործակցություններ և դիմորդների կրկնակի աճ. այսպես կարելի է բնութագրել Amio Era-ի առաջին փուլը։ Հուլիսի 16-ից մեկնարկում է Amio Era-ի երկրորդ փուլը: Այն նոր փորձություն է, և հաջողության հասնելու համար շատ կարևոր է ճիշտ պատրաստվել։ Այդ իսկ պատճառով, ծրագրի գործընկեր «Դասավանդի´ր, Հայաստան» կազմակերպության փորձագետները, տարիների փորձ ունենալով երիտասարդների հետ աշխատանքում, կարևոր խորհուրդներ են տալիս առաջին փուլը հաղթահարած և երկրորդ փուլ անցած ուսանողներին։ Փորձագետների խորհուրդը ուսանողներին մոտիվացիոն նամակ գրելու և հարցազրույցին տպավորիչ…

Կարդալ ավելին

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

  Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև…

Կարդալ ավելին

«ԱՐԱ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«ԱՐԱ-ԱՐԵԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիք մարզ, Լճաշեն համայնք) և արձանագրել, որ սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները վերացվել են:   Սակայն, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է մասնակի, քանի որ ապրանքատեսակների նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ռեժան» ապրանքատեսակը՝ ՄԱՖԱՄնՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։  …

Կարդալ ավելին

Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները(Տեսանյութ)

Հատկապես երեխաների հետ խստորեն պահպանեք երթևեկության կանոնները(Տեսանյութ)

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել…

Կարդալ ավելին

Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին(Տեսանյութ)

Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին(Տեսանյութ)

Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

Կարդալ ավելին

Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը

Վայելիր հանգիստդ, իսկ մնացածի մասին հոգ կտանի քո Amio Visa Infinite քարտը

Հանգստի գնալիս կարևոր է ոչ միայն ուղղությունը, այլև ուղեկիցները։ Amio Visa Infinite քարտը ավելին է, քան ուղեկիցը։ Այն ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու սիրում են վայելել ճամփորդության յուրաքանչյուր պահը։ Ճամփորդություն, որտեղ յուրաքանչուր քայլ ուղեկցվում է արտոնություններով՝ Անսահմանափակ մուտք դեպի օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում անցակետերն առանց հերթերի անցնելու համար, Ուղեբեռի անվճար փաթեթավորում՝ հավելյալ ապահովության համար, Զեղչ` ավտոմեքենաների վարձակալման համար։ Amio Visa Infinite-ը տալիս է վստահություն, որ ճանապարհորդության յուրաքանչյուր պահ…

Կարդալ ավելին

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերը

  ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի բարեփոխումը և արդյունավետության բարձրացումը հանդիսանում են նաև տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման: «Այդ նպատակով է, որ նախորդ տարի ընդունվեց ոլորտի…

Կարդալ ավելին

Թուրքիան իր հետախուզության միջոցով փոխանցել է իր տեսակետը Սիրիայի վրա Իսրայելի օդային հարվածների վերաբերյալ. Ֆիդան

Թուրքիան իր հետախուզության միջոցով փոխանցել է իր տեսակետը Սիրիայի վրա Իսրայելի օդային հարվածների վերաբերյալ. Ֆիդան

Թուրքիան իր հետախուզական ծառայության միջոցով Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների վերաբերյալ իր տեսակետը փոխանցել է Իսրայելի իշխանություններին, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ Ֆիդանի՝ Անկարան նաև սերտ կապի մեջ է տարածաշրջանային տերությունների և Միացյալ Նահանգների հետ։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ։ Ֆիդանը հավելել է, որ ինքն այս հարցը հեռախոսազրույցների ժամանակ քննարկել է իր սիրիացի, հորդանանցի և սաուդցի գործընկերների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք մեր…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՈՌ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԳՈՌ» ՍԳՈ ՍՐԱՀԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։ Մասնավորապես՝ – առաստաղների մակերևույթներն ապահովված չեն եղել կեղտի կուտակումից, մասնիկների թափվելու հնարավորությունից, – սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթների մի մասը չի պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել, – սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, –…

Կարդալ ավելին

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական  կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսավարողներին ներկայացնելու նպատակով նախօրեին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  հանդիպում էր կազմակերպվել։ Հանդիպումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։ Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն  ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի ապահովել օգոստոսից 1-ից մեկնարկելիք  փոփոխությունների պատշաճ կիրարկումը։ Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխությունները մշակվել են էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ  և…

Կարդալ ավելին
1 108 109 110 111 112 828