Հայաստանի կառավարությունը արծրունհովհաննիսյանական ոճով Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշմանը և դրա վերաբերյալ կառավարության հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից: Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը: Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք…
Կարդալ ավելինՎարդանյան եղբայրների կրկես — XTREME Միջազգային մակարդակի էքստրեմալ կրկեսային շոու
Առաջին անգամ Հայաստանում Հունվարի 31-ից` շոու, որը նոր սահմանումներ է տալիս ժամանակակից կրկեսի հասկացությանը։ XTREME-ը ադրենալինի, կրակի, արագության և մարդկային հնարավորությունների իրական պայթյուն է։ Մեկ բեմում՝ աշխարհի կրկեսային արվեստի ամենավտանգավոր և ամենապահանջված ժանրերը։ Ծրագրում՝ • 🏍 Մոտո-գունդ — հսկայական մետաղական գունդ, որտեղ մոտոցիկլիստները կատարում են հնարքներ հնարավորի եզրին • Մահվան անիվ — բացարձակ էքստրիմ առանց ապահովագրության • Կրակ, արագություն, բարձրություն և ռիսկ • Ժամանակակից բեմադրություն, հզոր լուսային լուծումներ և կինեմատոգրաֆիկ էֆեկտներ Սա պարզապես կրկես չէ․…
Կարդալ ավելինԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին
Հունվարի 22-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Առնո Բաբաջանյանի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, քոլեջի դասախոսները և սաները, ինչպես նաև մի խումբ արվեստագետներ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին: Այնուհետև…
Կարդալ ավելինՌուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկու պահուստների արժեքը 2022 թվականի փետրվարից ի վեր աճել է ավելի քան 216 միլիարդ դոլարով, հաշվարկել է Bloomberg-ը՝ հղում անելով ԿԲ տվյալներին: Ինչպես նշում է գործակալությունը, թանկարժեք մետաղի գների աճի հաշվին ստացված նման շահույթը համադրելի է ԿԲ-ի այն պահուստների ծավալի հետ, որոնք սառեցվել են Եվրոպայում Ուկրաինայում Ռուսաստանի սկսած «ռազմական հատուկ գործողության» պատճառով՝ 210 միլիարդ եվրո (244 միլիարդ դոլար): Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից ի վեր Կենտրոնական բանկի ոսկու պահուստներն աճել են ավելի քան…
Կարդալ ավելինՀայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է
Հարավային Կովկասի երկրների շարքում՝ Հայաստանը կյանքի համար ամենաթանկ երկիրն է։ Այս մասին են վկայում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի տվյալները։ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը: Վրաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ: Թուրքիան զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 104-րդը: Ինդեքսը հաշվի է առնում կյանքի արժեքը, սննդամթերքի և բնակարանի գները, հանցավորության մակարդակը, առողջապահության որակը, տրանսպորտի որակը և այլ գործոններ:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 23-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է ձյուն, լեռներում՝ ձնաբուք և ցածր տեսանելիություն: Օդերևութաբանները նաև կանխատեսում են հարավարևմտյան քամիների ուժգնացում, որը որոշ վայրերում կհասնի 15-18 մ/վրկ արագության: Գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով: Ըստ ՀՀ պետական հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների՝ առավոտյան և կեսօրին Երևանում սպասվում է ձյուն: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի -4-6 աստիճան, իսկ վաղը կեսօրին՝ 0-2 աստիճան: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ -12-17°C գիշերը, -4-7°C ցերեկը Կոտայքի լեռներ՝ -13-16°C գիշերը, -3-6°C ցերեկը Կոտայքի նախալեռներ՝ -4-8°C գիշերը, -1-3°C ցերեկը Սևանա…
Կարդալ ավելին80 մլն դոլարի վերականգնում. Դատախազությունն ամփոփել է 2025 թվականը
80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով. ամփոփվել են 2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության…
Կարդալ ավելինԶախարովան Գյումրիի քաղաքապետի կալանավորման մասին. Այս սյուժեն արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ
Այս պատմությունը արձագանք է գտել ռուսական հասարակության մեջ։ Այսօր՝ հունվարի 22-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Նա հիշեցրել է այս թեմայով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։ «Հիշեցնեմ. նախարարը նշել է, որ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունը, որի պատճառներից մեկը նրա հայտարարություններն են՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Երևանի միանալու օգտին, տարակուսելի և մտահոգիչ է։ Հենց այսպես է բնութագրել իրավիճակը ՌԴ արտգործնախարարը: Ես կցանկանայի հավելել, որ…
Կարդալ ավելինՎագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար
Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը:
Կարդալ ավելինՎարչապետը, փոխվարչապետերը և վարչապետի աշխատակազմի ղեկավարը ամեն ամիս են պարգևավճար ստանում
ՀՀ վարչապետը, փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու աշխատակազմը պարգևավճարներ են ստանում նաև ամսական պարբերականությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով դեռևս նախորդ տարեվերջին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված պատասխանը: «Վարչապետի աշխատակազմի աշխատողներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, փոխվարչապետերին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2025 թվականի դեկտեմբեր ամսին հատկացվել է 417,713,7 հազ. դրամի չափով պարգևավճար, որից’ 381,847.7 հազ. դրամը Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային…
Կարդալ ավելին









