2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների: 2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ 2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ…
Կարդալ ավելինՀեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները համապատասխանեցրել են սպառողների հետ կնքվող պայմանագրերը ՄՍՇՊՀ-ի պահանջներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախկինում կայացված որոշումներով կարևոր արձանագրումներ էր կատարել սպառողների հետ կնքվող պայմանագրերում ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման պայմանների առնչությամբ։ Հանձնաժողովի կողմից, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ նման պայման կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ պայմանագիր կնքելու պահին սպառողին տրվում է հստակ ընտրության հնարավորություն՝ համաձայնել ինքնաբերաբար երկարաձգմանը կամ հրաժարվել դրանից։ Արդյունքում՝ համատեղ ձեռնարկված աշխատանքների շնորհիվ հեռահաղորդակցության ոլորտի շուրջ 20 տնտեսավարող սուբյեկտներ, հետևելով Հանձնաժողովի կայացրած որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, արդեն համապատասխանեցրել են իրենց…
Կարդալ ավելինԿապահովվի բռնության ենթարկված անձանց՝ պետությունից լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը
Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության, ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու, հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով: Վերոնշյալ կարգավորումը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկում…
Կարդալ ավելինՓոփոխություններ են առաջարկվում «Պետական տուրքի մասին» օրենքում
1 / 2 Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Նշվել է, որ 2019 թվականից նոր ուղղություններով չվերթ իրականացնելիս ավիաընկերութուններն ազատվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված օդի տուրքից: Այդ կանոնի կիրառման արդյունքում ընդարձակվել է չվերթեր իրականացնող ուղղությունների աշխարհագրությունը: Սակայն օրենքի կիրարկման ընթացքում առաջացել են որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով տեղական ավիաընկերությունները չեն կարողացել սեփական կոդով…
Կարդալ ավելինՀայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Պատգամավոր
1 / 3 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ…
Կարդալ ավելինՆոր կարգավորումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
1 / 3 Այժմ ունենք 1200-ից ավելի հետախուզման մեջ գտնվող տղաներ, որոնց 27 տարին լրացել է եւ չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք. Հայաստան վերադառնալու դեպքում նրանք կդատապարտվեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը ՀՀ ԱԺ հունվարի 19-ի հերթական նիստում՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես՝ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝…
Կարդալ ավելինԵրշիկի ամենօրյա օգտագործումը մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը․ մասնագետ
Երշիկեղենի ամենօրյա օգտագործումը մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը՝ դրա կազմում առկա նիտրատների և քաղցկեղածինների (կանցերոգենների) պատճառով, պարզաբանել է բժիշկ Զարեմա Տենը։ «(Կոլորեկտալ քաղցկեղի զարգացման) ռիսկն աճում է 18%-ով՝ օրական յուրաքանչյուր 50 գրամ վերամշակված մսի դիմաց։ Մեղավորը նիտրիտներն ու նիտրատներն են, որոնք ստամոքսում կարող են վերածվել նիտրոզամինների, ինչպես նաև քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են ապխտման և տապակման ժամանակ»,- ասել է Տենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բժիշկը նշել է, որ երշիկեղենը, նրբերշիկները և խոզապուխտը դասակարգվում են որպես…
Կարդալ ավելինՌուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ
ՀՀ–ն քննարկում է ՌԴ–ից հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Այս մասին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։ Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ…
Կարդալ ավելինԲանտ, փող կամ 2 տարով զինվորական կոշիկներ. պատգամավորը բանակից «խուսափելու» հնարավորությունը 40 հազար դոլար է գնահատել
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի ընդունումից հետո շուրջ երկու տարի է անցել։ Ներկայումս 27 տարին լրացած, արտերկրում բնակվող և քննության մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից չի վերադառնում Հայրենիք։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Նրանք պարզապես այլընտրանք չունեն, նրանք 2-5 տարի ժամկետով պետք է հայտնվեն բանտում», –…
Կարդալ ավելինՕրալ հակաբեղմնավորիչներն ուժեղացնում են «կոնտեքստուալ վախը»
Գիտնականները պարզել են, որ բերանի հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է երկար ժամանակով փոփոխել անվտանգ իրավիճակների նկատմամբ ուղեղի արձագանքը՝ ուժեղացնելով այսպես կոչված «կոնտեքստուալ վախը»: Այս եզրակացություններին են հանգել Neuropsychopharmacology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները: Փորձին մասնակցել են 147 առողջ մեծահասակներ՝ տղամարդիկ, բնական դաշտանային ցիկլ ունեցող կանայք և նախկինում հակաբեղմնավորիչներ օգտագործած կանայք: Փորձարկվողներն անցել են վախի ձևավորման և մարման երկօրյա արձանագրություն, որի ընթացքում հետազոտողները գրանցել են մաշկա-գալվանական ռեակցիաները և ուղեղի ակտիվությունը: Պարզվել է, որ ինչպես ներկայումս հակաբեղմնավորիչներ օգտագործողները, այնպես էլ…
Կարդալ ավելին









