Ադրբեջանը շարունակում է զինվել։ Ադրբեջանը մեծացրել է իր անվտանգային բյուջեն (ընդհանուր ծախսերի 28.9 տոկոսը)։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը։ «Նրանք զգում են մեր երկրի ղեկավարի թուլությունը, որը կրճատել է պաշտպանական բյուջեն։ Սա երկար չի շարունակվելու։ Սամվել Կարապետյանն ուժեղ առաջնորդ է, որը գիտի` ինչպես առաջնորդել մեր ապագան հզոր անվտանգային թիմի հետ միասին: Խաղաղություն կարող է ապահովել միայն ուժեղ առաջնորդը։ Եվ մենք դա կապահովենք»։
Կարդալ ավելինThe Telegraph: Սեքսը մեռնում է․ ինչու է այն կարևոր
Չնայած մենք ազատ ենք ընտրելու ցանկացած տեսակի սեքս՝ ում հետ ուզում ենք, կարծրատիպերը վաղուց անհետացել են, սեռականությունը դարձել է ավելի ճկուն, և հավելվածները թույլ են տալիս պատահական սեքս ցանկացած պահի, մենք ավելի ու ավելի քիչ ենք սեռական հարաբերություն ունենում: Այսպես կոչված «սեռական անկումը» շարունակվում է և ցույց չի տալիս դադարելու նշաններ։ Մեծ Բրիտանիայում անցկացված սեռական վերաբերմունքի և կենսակերպի ազգային հարցման (Natsal) համաձայն՝ 1990-2011 թվականներին ամսական սեռական հարաբերությունների միջին թիվը հինգից նվազել է մինչև երեք անգամ:…
Կարդալ ավելինՎենեսուելայի նավթի առաքումները կիրականացվեն բացառապես ԱՄՆ օրենսդրությամբ. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը կթույլատրի միայն այն վենեսուելական նավթի առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ «Միայն այն էներգետիկ առաքումները, որոնք համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը և ազգային անվտանգությանը, կթույլատրվեն ծովային ճանապարհով»,- գրել է նա X-ում՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գրառումը, ըատ որի ԱՄՆ-ը կշարունակի շրջափակում կիրառել վենեսուելական նավթի առաքումների նկատմամբ։ «Վենեսուելայի էներգետիկ ոլորտն ունի անսահմանափակ տնտեսական ներուժ՝ Միացյալ Նահանգների սահմանած օրինական և լիազորված առևտրային ուղիների…
Կարդալ ավելինՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը: Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը: Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական»…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը: Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը…
Կարդալ ավելինԵրևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:
Կարդալ ավելին2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարել էր հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ: Ներկայացված նախագծերի մասով ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, որոնց շուրջ, ինչպես հայտարարվել էր, Կենտրոնական բանկում կազմակերպվել է քննարկում այդ դիտարկումները ներկայացրած անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի…
Կարդալ ավելինՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ Սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝ 1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15%, (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ…
Կարդալ ավելինապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների
2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝ 27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների, 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ, 9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։ Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։ Օտարման կամ…
Կարդալ ավելին2026 թ․ հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի․ ՊԵԿ
2026թ․ հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։ Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ, դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում…
Կարդալ ավելին









