Առաջատարներին արժևորելու ժամանակը․ Ովքեր արժանացան «Ազգային վարկանիշ» կոչմանը Օրեր առաջ մեկտեղվել էին տնտեսության, առողջապահության, մշակույթի և հանրային ոլորտներում գործունեություն ծավալող և ակնառու հաջողությունների հասած անհատներ, որի նպատակն էր խրախուսել և մրցանակներ հանձնել ոլորտի առաջատարներին։ Կազմակերպիչը՝ Էյ Էյ Դի Փրոջեքթ ընկերությունն է, որը տարեվերջյան միջոցառման շրջանակներում ամփոփեց կարևոր ու հաջողված նախագծերը և «Ազգային վարկանիշ» անվամբ մրցանակներ ու հուշամեդալներ հանձնեց վաստակավոր բժիշկների, մշակութային գործիչների, գործարարների և հանրային ծառայողների։ Ամանորյա երեկույթը մեկնարկեց նախ հայ բժիշկների մեծարմամբ։ Ներկայացվեց ընկերության…
Կարդալ ավելին«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները.Տեսանյութ
«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան: Այս համատեքստում անհնար է չանրադառնալ նախորդ տարիներում և ընթացիկ տարում համայնքներում իրականցվող կառավարության սուբվենցիոն շինարարական աշխատանքներին և նրանց որակի վերահսկմանը , որը կարևոր նախապայման է ծրագրերի պատշաճ իրականացման համար: Նախագծերով հաստատաված շինարարական աշխատանքների որակի և նրանց ընթացքին հետևելու ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ կարևոր աշխատանք են իրականացնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները ,…
Կարդալ ավելինՆոր մերտրոյի կայարարններին ընդառաջ
Կառավարության ֆինանսավորմամբ 2024–025 թվականներին Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման ծրագրի շրջանակում չորս կայարաններում ամբողջությամբ փոխարինվել են շարժասանդուղքները։
Կարդալ ավելինՀովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»
Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան 97–ամյակը: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի…
Կարդալ ավելինՀայկական FEMINNO-ն ընդլայնվում է Նյու Յորքում՝ ամրապնդելով մարդակենտրոն ԱԲ (AI) ապագան
Նյու Յորք, ԱՄՆ — FEMINNO-ն՝ Հայաստանում հիմնադրված, կանանց եւ նորարարության շուրջ գլոբալ հարթակը, պաշտոնապես մեկնարկել է իր մասնաճյուղը Նյու Յորք քաղաքում՝ շարունակելով իր միջազգային ընդլայնումը Հայաստանի և Լոս Անջելեսի հաջող զարգացումներից հետո։ Այս նոր մեկնարկն արտացոլում է FEMINNO-ի զարգացող բնույթը՝ որպես կանանց, գաղափարների ու տեխնոլոգիաների միավորող հարթակ՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայ համայնքի և մշակույթի արժեքներին։ Նյու Յորքում անցկացված մեկնարկի միջոցառումը համախմբել է առաջնորդների, նորարարների եւ գործընկերների՝ երեկոն համեմելով ժամակակաից տեխնոլոգիական բովանդակությամբ, հայկական գինով և խոհանոցի ուտեստներով։…
Կարդալ ավելինՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի արձագանքը Համաշխարհային Բանկի զեկույցին
Համաշխարհային բանկը ս․թ․ նոյեմբերի 21-ին հրապարակել էր «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույց, որում տեղ են գտել մի շարք անճշտություններ և ոչ հիմնավոր պնդումներ, որոնք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերը։ 1․ Համեմատական վերլուծությունը կատարվել է անհամադրելի տվյալների հիման վրա։ Այսպես, զեկույցի հեղինակները դիտարկել են Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մի շարք ոլորտների կենտրոնացվածության մակարդակը, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների կայունությունը 2018-2023 թվականների ցուցանիշներով, և համեմատել են այդ ցուցանիշները Վրաստանի, Մոլդովայի և Խորվաթիայի 2015-2019 թվականների…
Կարդալ ավելինՋրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին: Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ…
Կարդալ ավելինՊուտինը նշել է Ուկրաինային հարվածներ հասցնելը դադարեցնելու պայմանը
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինային հարվածելուց զերծ մնալու հարցը ընտրությունների օրը, եթե այնտեղ ընտրություններ անցկացվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է РИА Новости-ին։ «Այնուամենայնիվ, ես հիմա գուցե ասեմ մի բան, որը անակնկալ կլինի։ Մենք պատրաստ ենք քննարկելու Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգության ապահովման հարցը։ Առնվազն՝ դադարեցնել, զերծ մնալ տարածքի խորքը հարվածելուց ընտրությունների օրը»,- ասել է Պուտինը ուղիղ եթերում և, համատեղության կարգով, մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարդալ ավելինՓարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել են
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հայցադիմումը բավարարվել է ու Արմավիրի մարզի Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամասը: «Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր…
Կարդալ ավելինԵրևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ դեկտեմբերի 14-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Արաբկիրում՝ դեկտեմբերի 13-ին, Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Կարդալ ավելին









