Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 382.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.35 դրամ (նվազել  է 1.97  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431.5-438 դրամով, վաճառվում է 441–448 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.71 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Հայտնաբերվել է բուժումից հետո ուռուցքի աճը վերագործարկող անսպասելի մեխանիզմը

Հայտնաբերվել է բուժումից հետո ուռուցքի աճը վերագործարկող անսպասելի մեխանիզմը

Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են անսպասելի մեխանիզմ, որը քաղցկեղի բջիջներին օգնում է գոյատևել բուժման ընթացքում, ապա վերսկսել ուռուցքի աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology բժշկագիտական հանդեսում։ Պարզվում է, որ որոշ բջիջներ օգտագործում են ֆերմենտ՝ սովորաբար կապված ծրագրավորված բջջային մահվան հետ, որպեսզի, հակառակը, մահից խուսափեն և բուժումից հետո վերականգնվեն։ Մինչ այժմ կարծում էին, որ բուժման նկատմամբ դիմադրությունը հիմնականում առաջանում է ուռուցքի զարգացմանը զուգընթաց առաջացող մուտացիաներից։ Այնուամենայնիվ, հետազոտողները ցույց են տվել, որ նույնիսկ…

Կարդալ ավելին

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից մասնավորապես հայտնել են. «Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»։

Կարդալ ավելին

Եռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա

Եռակողմ համաձայնագրերը առաջվա պես կազմում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհային քարտեզը. Զախարովա

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նման կերպ նա այդ հայտարարությունն արել է Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։ «Մանրամասն…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով

Ամիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով

Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…

Կարդալ ավելին

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ…

Կարդալ ավելին

Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում

Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում

Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…

Կարդալ ավելին

Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը․ խախտելու դեպքում նախատեսվում է խիստ պատասխանատվություն

Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը․ խախտելու դեպքում նախատեսվում է խիստ պատասխանատվություն

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսաբացին Արարատյան և Շիրակի դաշտավայրերում սպասվում է կարճատև մառախուղ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկային ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մինչդեռ մյուս շրջաններում էական փոփոխություններ չեն լինի։ Ինչպես հաղորդեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը -4-9, ցերեկը +8+12…

Կարդալ ավելին

Մոսկվան արձագանքել է Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու Վարշավայի որոշմանը

Մոսկվան արձագանքել է Լեհաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու Վարշավայի որոշմանը

Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակմանը ի պատասխան՝ Մոսկվան կրճատելու է ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը։ Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Որպես փոխադարձ միջոց՝ ռուսական կողմը կնվազեցնի ՌԴ-ում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը», – ասել է ռուս դիվանագետը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեհաստանը փորձում է զրոյացնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և Մոսկվան այդ առիթով կարող է միայն ափսոսանք հայտնել։ «Լեհաստանի հետ…

Կարդալ ավելին
1 52 53 54 55 56 825