Ունենք 105 զոհ. Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան

Ունենք 105 զոհ. Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե երեկվանից համացանցում ուռճացված թվեր են ներկայացվում գերիների և տարածքային կորուստների վերաբերյալ, ապա Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել վերջին տեղեկությունները։ «Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։ Իսկ ինչ վերաբերում է…

Կարդալ ավելին

Առ այսօր ստորագրվելիք որևէ փաստաթղթի նախագիծ առկա չէ․ Արայիկ Հարությունյան

Առ այսօր ստորագրվելիք որևէ փաստաթղթի նախագիծ առկա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։ Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի ապարդյուն լինելու մասին»,- գրել է Զոհրաբյանը։        

Կարդալ ավելին

Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան

Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հավելեց, որ ցավոք, սա մեր զոհերի վերջնական թիվը չէ։ Ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չի։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,–ասաց Փաշինյանը։Նա նշեց, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ 4 ուղղություններով, իսկ հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն…

Կարդալ ավելին

Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ

Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին։ Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված պարտականությունները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիա,…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա

Գեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին  հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։ Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ…

Կարդալ ավելին

Պուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին

Պուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու…

Կարդալ ավելին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։ Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։ «Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,-…

Կարդալ ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին   հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:        

Կարդալ ավելին
1 10 11 12 13 14 21