Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն…
Կարդալ ավելինԵրևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է
Այս պահին իրականացվում են GIS համակարգով աղբամանների տեղադրման աշխատանքներ, որը թույլ կտա տեսնել, թե մայրաքաղաքում որ աղբամաններն են մաքրվել յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ, որոնք են մնացել: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ GIS համակարգի գործարկման արդյունքում ավելի կառավարելի կդառնա աղբահանության աշխատանքը մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ այդ համակարգի ներմուծման արդյունքում կարողանալո՞ւ են օնլայն ռեժիմով տեսնել աղբահանության մասով կատարված աշխատանքները:…
Կարդալ ավելինԵրևանի ավագանու որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հունիսին մայրաքաղաքում՝ չորրորդ ռիսկայնության 27 շինհրապարակներում, որտեղ ընդհանուր առմամբ տեղադրված է 54 սարք, իրականացրել է մշտադիտարկում: Պարզվել է՝ օդի աղտոտվածության միջակայքը տատանվել է «ցածրից միջին», և միայն շատ հազվադեպ՝ 1-2 էպիզոդիկ դեպքով, անցել է բարձր աղտոտվածության մակարդակը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Վարչության աշխատակիցներն այցելել են շինհրապարակներ՝ նախազգուշացում և տեղատեսում իրականացնելու: Երեք դեպքերից մեկում պարզվել է, որ սարքը տեղադրված է այնպես, որ հարում է ճանապարհին,…
Կարդալ ավելին«Թափառող շներ էին հարձակվել». Դալար գյուղում անկանոն կրակոցներ է արձակել և վնասել համագյուղացու տան ցանկապատը
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ հուլիսի 16-ի ժամը…
Կարդալ ավելինՀրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի կտորները, դրանց մեջ եղել է չպայթած արկ, եղել է պայթյուն․ պահակը մահացել է
2024 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հրաձգարանի մոտ քաղաքացիական «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենա կա, որի կողքին՝ ականի պայթյունի հետևանքով մահացած անձ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը,…
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ղեկավարներին
Հուլիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին հայտնել էր ադրբեջանական կողմը։ Այս մասին ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է APA-ի խնդրանքին ի պատասխան։ «Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ բանտարկյալների…
Կարդալ ավելինՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը
ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը։ Այս մասին իր էջում գրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․»,- նշել է նա:
Կարդալ ավելինՔաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Վարոսյանին
Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հուլիսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, որը կկատարի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները: «Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող։ Շնորհավորում եմ, պարոն Վարոսյանը»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։ Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:…
Կարդալ ավելինՈղջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ…
Կարդալ ավելինՌԴ Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու. նահանգապետ
Ռուսաստանի Ռոստովի մարզում անցած գիշեր ոչնչացվել է 26 անօդաչու, հայտնել է նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։ Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով տուժածներ չկան։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են վթարային ծառայությունները։
Կարդալ ավելին