2022 թվականի վերջին Հաշվեքննիչ պալատը հաստատել եւ հրապարակել է Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքները: Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակում ներառված է 5 միջոցառում, որոնցից ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների միջոցառմանը բաժին է ընկնում գերակշիռ մասը՝ շուրջ 98,5 տոկոսը: Միջոցառման ծախսը 2019 թվականին կազմել է շուրջ 25 մլրդ, 2020-ին՝ շուրջ 26,6 մլրդ դրամ: Վերոնշյալ տվյալներն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների հունվարի 20-ի համատեղ նիստում ներկայացրել է ՀՀ…
Կարդալ ավելինԱԺ
Քննարկվել է ԱՆ-ում սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը
Հաշվեքննիչ պալատին հնարավորություն չի ընձեռվել նախատեսված ծավալով իրականացնել «Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերի անձանց բժշկական օգնության» ծրագրի նպատակային, ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքի պահպանման ամբողջական գնահատումը, իսկ ձեռքբերված առանձին ապացույցները բավարար հիմք չեն ձեւավորել եզրակացնելու, որ միջոցառման ծախսերն իրականացվել են նպատակային, ծախսային արդյունավետության եւ տնտեսման սկզբունքների պահպանմամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը հունվարի 20-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ներկայացնելով Առողջապահության նախարարությունում սոցիալապես…
Կարդալ ավելինԱրցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան
Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հունվարի 19-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ խմբակցության ղեկավարը…
Կարդալ ավելինԵվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան
ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի…
Կարդալ ավելինՀայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին: Նամակներում Հայկ…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000…
Կարդալ ավելինԳագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ խորհրդարանի 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 72-ը, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով` Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:Ընտրությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Կարդալ ավելինԱնօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Նարեկ Զեյնալյանի խոսքով նախագծով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող…
Կարդալ ավելինԳործադիրը փոփոխություն է առաջարկում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում
Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ միջուկային բժշկության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելով մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից` այն թողնելով ամբողջությամբ պետական մասնակցությամբ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` հունվարի 16-ի ԱԺ նիստում: Զեկուցողի խոսքով կենտրոնը ստեղծվել է 2010 թ., սակայն իր գործունեությունը սկսել է 2020 թ. հունիսից: Կառույցն ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման միջոցով…
Կարդալ ավելինՆոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Օրենսդրական առաջարկվող կարգավորմամբ Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները կկարողանան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորություններն իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառել ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաեւ տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտման դեպքերում: Նախագծով նախատեսվում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ու ՏԻՄ-երին միաժամանակ վերապահված` առանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլատվական ցուցակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց…
Կարդալ ավելին