Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով: Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:…
Կարդալ ավելինԱԳՆ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում։
Կարդալ ավելինԱդրբեջանը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները
Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները։ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Նշենք, որ Հայաստանից Արցախ մտնող՝ ֆիքսված ինտերնետ կապի մալուխները անցնում են այն տարածքով, որը փակել են ադրբեջանցի կեղծ բնապահպանները։ Հիշեցնենք, որ վթարվել է նաեւ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, եւ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ…
Կարդալ ավելինՀայաստանում չարտադրվող հումքն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են արտադրության մեջ, կազատվեն ներմուծման ԱԱՀ-ից. հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Այսօր Խորհրդարանը տնտեսական մշտական հանձնաժողովում քննարկեց մի շարք օրինագծեր: Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է…
Կարդալ ավելինԲացի ռուս խաղաղապահներից, որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան
Իմ գնահատմամբ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ ժողովրդին, ԼՂ հայությանը, սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, եւ սա է ամենակարեւոր կոնտեքստը, որը մենք պետք է հաշվի առնենք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, մենք կարծում ենք՝ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասաց նա: Անդրադառնալով լուրերին, թե…
Կարդալ ավելինԱդրբեջանական լրատվամիջոցներն իրենք ևս հաստատում են, որ Արցախը շրջափակման մեջ է. ԱՀ դատախազություն
Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»: Հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը: Այս մասին…
Կարդալ ավելինՈչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին եւ հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան
Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում, բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով․ ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա լուսանկարներ է նաեւ հրապարակել Ստեփանակերտի Մայր Տաճարում մատուցված պատարագից, որին ներկա են գտնվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու…
Կարդալ ավելինՊուտինն Ալիեւի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Քննարկվել են մի շարք ակտուալ թեմաներ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram-ի իր ալիքում։ Զրուցակիցները բարձրացրել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը։ «Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերին՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը Ալիեւին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, որը դեկտեմբերի…
Կարդալ ավելինԱնհավանական է, որ Ադրբեջանում կարող են լինել ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել. ԱԳՆ խոսնակ
Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Հետեւաբար գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են…
Կարդալ ավելինԽաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթով ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիների հետ զրույցում ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կբացվի դեկտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է ակցիայի մասնակից՝ Արթուր Գրիգորյանը: «Հանդիպումն անցավ հանգիստ, առանց լարված մթնոլոտի: Ադրբեջանցիների չտեսանք, խաղաղապահներն այնպես էին փակել ճանապարհը, որ դա անհնարին էր, թեպետ մենք բախման նպատակով չէինք էլ գնացել: Խաղաղապահները մեզ խոստացան, որ ճանապարհը բաց կլինի դեկտեմբերի 26-ին: Ըստ նրանց՝ այդ օրը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է լինելու, որից շատ բան է…
Կարդալ ավելին