Արցախի խորհրդարանն այսօր՝ մայիսի 22-ին գումարում է արտահերթ նիստ հրատապ հարցերի օրակարգով: «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: «Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի…
Կարդալ ավելինԱրցախ
Եվրոպան չպետք է մոռանար Արցախի մասին. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
Եվրոպան չպետք է մոռանար Արցախում շրջափակված հայերին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Նրա խոսքով՝ կան արժեքներ, որոնք Եվրոպան քարոզում է, սակայն ոչինչ չի անում Արցախում այդ նույն արժեքների պաշտպանության համար: Իսկ Արցախի ժողովրդի մի շարք իրավունքներ ոչ թե պարզապես բարեմաղթանք են, այլ 1990-ականներից մեկնարկած բանակցային գործընթացի տարբեր հատվածներում ամրագրված կետեր:
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը կրկին ագրեսիա է ցուցաբերել ՀՀ Սոթքի սահմանի նկատմամբ
ՀՀ ՊՆ հասարակայնության կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ավելի ուշ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց՝ Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել…
Կարդալ ավելինԱդրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում է Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։
Կարդալ ավելին«Երևանը համաձայնել է նախ հանդիպում անցկացնել առանց Մակրոնի». մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ
Բրյուսելում առաջիկա կիրակի նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը հնարավոր չէր լինի կազմակերպել, եթե կողմերը մինչ այդ առաջընթաց չունենային Վաշինգտոնում: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։ Ըստ այդ դիվանագետի՝ մայիսի 14-ին կայանալիք հանդիպումը Եվրամիության շարունակական դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցած հաջող բանակցությունների արդյունքն է։ «Եթե վաշինգտոնյան հանդիպումը գոհացուցիչ չլիներ, դրանից հետո ևս մեկ քննարկում կազմակերպելն իմաստ չէր ունենա», – փոխանցում են եվրոպական աղբյուրները։ Բրյուսելի միջնորդությամբ հանդիպումները դադարել էին…
Կարդալ ավելինՀանրահավաք Ազատության հրապարակում՝ Արցախի ինքնորոշման պահանջով
Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվում։ «Որքան էլ այսօր մեզ համար ցավալի է, որ Շուշին մեր ձեռքում չէ, բայց չմոռանանք, որ 5 անգամ Շուշին հայտնվել է թշնամու ձեռքին եւ 5 անգամ մենք ազատագրել ենք, հետեւաբար շնորհավոր շուշիի ազատագման օրը եւ բոլորս առաջ դեպի Շուշիի նոր ազատագրում»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը: Նա նշեց, որ պետք է համախմբվել հանուն Արցախի, քանի որ թշնամին մեր հանդեպ սկսել է գոյութենական պայքար: Նշենք, որ այս նախաձեռնությունը…
Կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները Լաչինի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել բոլոր կոչերը եւ Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի եւ դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։ Դրանով իսկ Բաքուն հերթական անգամ ցուցադրել է, որ պայմանավորվելու ունակություն չունի։ Թե ինչպես կկատարի Բաքուն «խաղաղության համաձայնագիրը»՝ կարելի է կռահել։
Կարդալ ավելինԱդրբեջանը հայաթափված գյուղերը բնակեցնում է ադրբեջանցիներով. Հայ բնակչության ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հայաթափված որոշ գյուղեր այսօր բնակեցվում են ադրբեջանցիներով, և, ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբիրելյանի` փախստականների իրավունքներին վերաբերող հարցին: «2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքին, սակայն մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչ օրս իրացված չէ»,–…
Կարդալ ավելինԱրայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի…
Կարդալ ավելինԱդրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի…
Կարդալ ավելին