Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: «Այս տարի Հունաստանում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- սոցցանցում գրել է Դենդիասը:   Նա գրառմանը կից իր լուսանկարն է հրապարակվել, որ արվել է 2020 թ. հոկտեմբերին Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ:        

Կարդալ ավելին

Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան

Լավրովը եւ Միրզոյանը քննարկել են Փաշինյանի առաջիկա այցը Ռուսաստան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են ակտուալ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հատուկ ուշադրություն է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան այցին, ներառյալ՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։ «Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերին։ Անդրադարձ է կատարվել…

Կարդալ ավելին

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահության հաստատման գործընթացում հարթակի դեր խաղալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հայտնում է ԱՊԱ-ն։ «Գոհունակություն հայտնելով Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ՝ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն ասել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, նշել է, որ այդ շրջանակում Ադրբեջանը միացել է ԵԽ բազմաթիվ կոնվենցիաներին եւ համապատասխան փաստաթղթերին,…

Կարդալ ավելին

«Ազատ արձակել բոլոր բանտարկյալներին». ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

«Ազատ արձակել բոլոր բանտարկյալներին». ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր…

Կարդալ ավելին

Բաքուն հայտարարել է Երեւանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին

Բաքուն հայտարարել է Երեւանին խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների նախագիծը փոխանցելու մասին

Հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանը Հայաստանին 5 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, որը «ներառում է նաեւ Հելսինկիի համաձայնագրերի սկզբունքները»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, հաղորդում է Интерфакс-ը: «Մենք հայկական կողմին ենք տրամադրել խաղաղության պայմանագրի, Հայատսանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանգրի հիմնական սկզբունքները: Դրանք ձեւակերպվել են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ հիմնարար են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար: Եթե դուք (Հայաստանը) ցանկանում եք…

Կարդալ ավելին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Այսօր, ապրիլի 3-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:        

Կարդալ ավելին

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ կարծիքների փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Փաշինյան–Պուտին նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 31-ին։ Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին էր ներկայացրել…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու

Հայաստանի հետ հարաբերություններում առանց Ադրբեջանի համաձայնության որեէ քայլ չենք անելու. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռուստաեթերում խոսել է տարածաշրջանային խնդիրներից, այդ թվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։ Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում  վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։  Ադրբեջանի կողմում խնդիր…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում․ Ալիեւ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի սեղմ ժամկետներում․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Turan-ը։ «Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սեղմ ժամկետներում»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, եւ դա լավ…

Կարդալ ավելին

Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է  Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման համար գործնական խնդիրների լուծման վրա շեշտադրմամբ: Վերահաստատվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետեւողական կատարման կարեւորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։        

Կարդալ ավելին
1 18 19 20 21