Հայաստանի կառավարությունում կարծում են, որ ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունները եւ իրավաբանական անձինք իրենց տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցների գերբեռնվածության դեպքում պետք է տուգանք վճարեն ավելորդ յուրաքանչյուր տոննայի համար։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 30-ին ասել է հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի պետի պաշտոնակատար Արմեն Դանիելյանը։ Տուգանքը, նրա խոսքով, կգանձվի միայն որոշակի դեպքերում։ Օրինակ, եթե բեռնատար փոխադրամիջոցները…
Կարդալ ավելինԱԺ
Իշխանությունն առաջարկում է բարեփոխել գրանցման եւ հաշվառման գործընթացը
Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:…
Կարդալ ավելինԿայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին…
Կարդալ ավելինԿարեւորվել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում արդյունավետ փոխհարաբերությունների զարգացումը. հանդիպում Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Արսեն Թորոսյանը: Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում եւ Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա…
Կարդալ ավելին««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված: ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ…
Կարդալ ավելինԵրկու տարի է ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում, ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է վառ ապագայի հավատը. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գրառում է արել իր պաշտոնավարման տարիների վերաբերյալ․ «Երկու տարի է` ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում։Ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է սերը և նվիրվածությունը իմ ժողովրդի նկատմամբ, մեր հայրենիքի ազատության համար զոհված նահատակների սուրբ հիշատակն ու վառ ապագայի հավատը։ Սովորության համաձայն կարելի էր գրել նվաճումների մասին, բայց մեր առջև դեռ ահռելի դժվարություններ կան, ուստի, ոչ թե արդյունքներն հաշվելու, այլ աշխատանքը բազմապատկելու ժամանակ է»։
Կարդալ ավելինԽորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ: Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի…
Կարդալ ավելին