Ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն

Ուժի գործադրումը չի կարող լուծում լինել, հարկ է անհապաղ վերսկսել Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը․ Մակրոն

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին: Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և…

Կարդալ ավելին

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո

2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները,…

Կարդալ ավելին

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել

Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից երկու օր անց այլևս կապի դուրս չի եկել

Զինծառայողը, ում հայրը որդուց լուր չստանալու պատճառով ինքնասպանություն էր գործել, վերջին անգամ պատերազմից  2 օր հետո է զանգահարել եւ մինչեւ այժմ կապի դուրս չի եկել: Այս մասին  հայտնում է Վարդենիսի համայնքապետ՝ Ահարոն Խաչատրյանը: «Երբ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել` հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի հատվածում, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ իր հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է զանգահարել, խոսել, սակայն դրանից հետո կապի…

Կարդալ ավելին

ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐ՝ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳՐԱՌՈՒՄԸ

ԱԳՆ ՆԱԽԱՐԱՐ՝ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՆՈՐ ԳՐԱՌՈՒՄԸ

Մնացականյանն ընդգծում է, որ հայերի շրջանում հետևողականորեն շարունակվում են պատրանքները մեր ազգի միջազգային փրկիչների մասին, ինչը, ըստ նրա, եղել է ամենավնասակար մտածելակերպը, որը մենք կարող էինք որդեգրել մեր պատմության մեծ մասում և հատկապես ինքնիշխանությունը վերականգնելուց հետո: Դրանից ձերբազատվելու համար դիվանագետն առաջարկում է վերջնականապես ընդունել և հավատարիմ մնալ որոշակի հիմունքներին:«Նախ՝ աշխարհն արդար չէ, և շատ հաճախ՝ մեր օգտին արդար չէ։ Երկրորդ՝ պետք է դադարել ազգային-ազատագրական շարժման մտածելակերպ պարտադրել ազգային պետությանը։ Դա վնասակար է ազգային շահերի առաջմղմանն…

Կարդալ ավելին

9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՀՀ ՊՆ

9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՀՀ ՊՆ

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված…

Կարդալ ավելին

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ բռնազավթել․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ բռնազավթել․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ բռնազավթել, այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ նշելով, որ ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր։ «Սա սահմանային միջադեպ չէր, այլ ուղիղ և անհերքելի հարձակում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա»,– ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ռազմական օբյեկտներից բացի, մտադրված կերպով թիրախավորվել են նաև քաղաքացիական օբյեկտները,…

Կարդալ ավելին

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացմանը՝ օգտագործելով ընդհանուր պատմական սահմանը

Իրանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացմանը՝ օգտագործելով ընդհանուր պատմական սահմանը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին եւ վարչապետին՝ երկրի Անկախության օրվա առթիվ եւ հայտարարել, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացմանը՝ օգտագործելով ընդհանուր պատմական սահմանը։ Նա նշել է Իրանի սկզբունքային մոտեցումը հարեւան երկրների անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցման հարցում եւ ընդգծել, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունները կարեւոր են։   Նա հույս է հայտնել, որ Իրանը եւ Հայաստանը կամրապնդեն երկկողմ հարաբերությունները՝ երկու ժողովուրդների շահերին համապատասխան եւ հիմնվելով…

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Արմեն Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով…

Կարդալ ավելին

Զոհերի թիվը 135 է. ունենք բազմաթիվ վիրավորներ. ՀՀ վարչապետ

Զոհերի թիվը 135 է. ունենք բազմաթիվ վիրավորներ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. hարգեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։ «Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ», – ասաց նա։        

Կարդալ ավելին

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ «ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻՆ

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ  «ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ»  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻՆ

Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերենով, ռուսերենով և անգլերենով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։ Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին…

Կարդալ ավելին
1 20 21 22 23 24 35